Արգավանդի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել

311
Չորեքշաբթի, 20 օգոստոսի, 2025 թ., 20:36
Այսօր՝ օգոստոսի 20-ին, առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։40-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Արգավանդ գյուղի Շիրակի կամրջի տակ՝ Արգավանդ գյուղի վարչական տարածքում, Հրազդան գետի ափային հատվածում դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ դին հայտնաբերվել է Արարատի մարզի վարչական տարածքում, ինչից հետո Երևանի քրեական ոստիկաններն ու Մալաթիայի համայնքային ոստիկանները տեղեկությունը փոխանցել են ոստիկանության Մասիսի բաժին, որտեղից ժամանել են Մասիսի ոստիկանները։
Փրկարարները դուրս են բերել տղամարդու մարմինը և մոտեցրել դիատարին։
Դեպքի փաստով Մասիսի քննչական բաժնում սպանություն (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննչական բաժինը պարզում է մահացածի ինքնությունը։

Մեծամորում 27-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել է
170Երեկ, 23:54
«Զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ»․ ՔԿ
204Երեկ, 21:42
Իրանը հարվածել է ամերիկյան 11 բազայի
403Երեկ, 18:11
Աթենքում տղամարդը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրա (տեսանյութ)
626Երեկ, 14:51
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնում Amazon-ի տվյալների կենտրոնին
730Երեկ, 10:46
Իրանը հարվածել է Քուվեյթում ԱՄՆ երեք բազաներին
474Երեկ, 09:29
Երևանում ծառը, որի մասին բազմիցս ահազանգել են, տապալվել է՝ վնասելով գազախողովակներ, ավտոմեքենաներ
30420.07.2026, 23:48
Ահազանգ է ստացվել, որ Գյումրիում տնակներ են այրվում․ ՆԳՆ
29520.07.2026, 23:36