«Բաքվի վարչախմբի և ՌԴ-ի միջև լարվածությունը գրանցում է նոր բարձունքներ»․ Վարդան Ոսկանյան
![]() 239 Ուրբաթ, 25 հուլիսի, 2025 թ., 01:12 Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը․ «Բաքվի բարբարոսական վարչախմբի և Ռուսաստանի միջև լարվածությունն առայժմ ոչ միայն չի թուլանում, այլ նաև գրանցում է նոր բարձունքներ։ Մինչ ուժգնությամբ ընթացող տեղեկատվական-քարոզչական պատերազմում սպառնալիքները ռուսական կողմից հասել են արհեստածին Ադրբեջանին «Օրեշնիկ» հրթիռով հարվածելու մակարդակի, իսկ Բաքվի քարոզչամեքենան արդեն խոսում է Խաչմասում (Խաչմազ) ՆԱՏՕ-ի ռազմակայան տեղադրելուց, իրականության մեջ Բաքվի բարբարոսական վարչախումբը կրում է զգալի վնասներ։ Դրանցից ամենակարևորը, թերևս, Ռուսաստանի տարածքում ակնհայտորեն Բաքվի բռնապետի ազդեցության գործակալների ցանցի կարգավիճակ ունեցող, այսպես կոչված, «սփյուռքի» կառույցների ապամոնտաժումն ու ջախջախումն է։ Սա այն դեպքում, երբ այդ «սփյուռք» կոչեցյալը Ռուսաստանում ստեղծվել էր առաջին հերթին բոլոր մակարդակներում հօգուտ Բաքվի բարբարոսական վարչախմբի գործելու համար։ Սրանից ոչ շատ առաջ Իրանում նույնպես լուրջ քայլեր են ձեռնարկվել հենց Բաքվից սնուցվող և իսրայելական ագրեսիայի օրերին հակաիրավական գործունեություն ծավալած պանթյուրքական խմբերի բացահայտման և ջախջախման ուղղությամբ։ Թե՛ Ռուսաստանում և թե՛ Իրանում գործընթացը շարունակվում է, սակայն այժմ արդեն կարելի է արձանագրել, որ Բաքվի բռնապետի հսկայական ջանքերով և նաև ֆինանսական ներարկումներով ստեղծված նշված ցանցերը փաստացի ոչնչացման եզրին են»։ Աղբյուրը` Վարդան Ոսկանյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
