Ալեն Սիմոնյանն իջել է բլոգերների մակարդակին. «Հրապարակ»
![]() 156 Ուրբաթ, 25 հուլիսի, 2025 թ., 09:12 «Հրապարակ»-ը գրում է. «Հայաստանի ինքնիշխանության մասին լեգենդներ հյուսած իշխանավորները հենց իրենք էլ գործով հերքում են այդ լեգենդները։ Երեկ Հայաստանի ԱԺ նախագահը գրառում է արել, թե Մարգարիտա Սիմոնյանը միջամտում է Հայաստանի ներքին գործերին: Խոսքը ռուսական «Ռաշա թըդեյ» պետական լրատվական գործակալության տնօրեն, պուտինյան պրոպագանդիստ Մարգարիտա Սիմոնյանի մասին է։ Անգամ իշխանական շրջանակներում էին տարակուսած՝ ինչպես է պետության երկրորդ պաշտոնյան, պառլամենտական համակարգի թիվ մեկ ներկայացուցչության մարմնի ղեկավարն իրեն թույլ տալիս «հավասարվել» պրոպագանդիստի հետ և նման գրառում անել, ինչը սովորաբար անում են ռոմանբաղդասարյանները կամ տարոնչախոյանները: Չնայած Ալեն Սիմոնյանը փորձել է իբրև թե Մարգարիտա Սիմոնյանի «պորտը տեղը դնել»՝ գրելով. «Ռուսաստանում ներկայում գործող հրեշավոր կրկեսի ևս մեկ նողկալի արարած չի դադարում միջամտել մեր երկրի ինքնիշխան գործերին», բայց միայն այն, որ թիվ 1 քաղաքական մարմնի ղեկավարն իջել է բլոգերների մակարդակին, խոսում է այն մասին, որ մեր ինքնիշխանությունն ու անկախությունը 7 տարում գահավիժել են մինչև հատակը»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
