«Եթե չճանաչի, ի ցույց կդնի «մակրոնյան Ֆրանսիայի» անլրջությունը»»․ Հակոբ Բադալյան
![]() 274 Ուրբաթ, 25 հուլիսի, 2025 թ., 09:36 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հայտարարել է, որ Փարիզը սեպտեմբերին ՄԱԿ ԳԱ շրջանակում մտադիր է ճանաչել Պաղեստին պետությունը: Ֆրանսիան իր այդ տրամադրվածության ու հակվածության մասին հայտարարել է իհարկե ավելի վաղ: Բայց, այս պարագայում փաստորեն գործ ունենք ավելի պատասխանատու, կամ ավելի շուտ՝ պարտավորեցնող հայտարարության հետ: Ավելին, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ չի ողջունում այդ «անխոհեմ» որոշումը: Եթե Մակրոնը սեպտեմբերին չճանաչի Պաղեստին պետությունը, ապա ըստ էության կստացվի, որ նրան դա դե ֆակտո արգելել է անել Թրամպը: Մյուս կողմից սակայն, Մակրոնի հայտարարությունների լրջմտությունը միջազգային ասպարեզում կասկածի տակ է վաղուց: Ավելին, հարց է առաջանում, թե ինչո՞ւ օրինակ Փարիզը չի ճանաչում Պաղեստինը հիմա, այլ անոնսավորում է, որ կանի դա մոտ երկու ամիս անց: Արդյո՞ք դա նշանակում է, որ անոնսավորելով սեպտեմբերին ճանաչման մտադրություն, Ֆրանսիայի նախագահը պարզապես հայտարարում է այդ մտադրության «աճուրդ», այն առավել բարձր գնով «վաճառելու» պատրաստակամությամբ: Սա իհարկե դիտարկում է, ոչ պնդում: Տեսնենք, թե արդյո՞ք Փարիզը կճանաչի Պաղեստինը, ինչպես անոնսավորել է Մակրոնը: Եթե այո, ապա դա կլինի իհարկե վերջին տարիներին Ֆրանսիայի կայացրած թերևս բացառիկ լուրջ աշխարհաքաղաքական որոշումներից մեկը: Եթե ոչ, ապա հերթական անգամ ի ցույց կդնի աշխարհաքաղաքական ակումբում Ֆրանսիայի կամ առնվազն «մակրոնյան Ֆրանսիայի» անլրջությունը։ Ֆրանսիայի համար հարցն իհարկե ակտուալ է դարձել մերձավորարեւելյան տրանսֆորմացիաների համատեքստում: Փարիզը փնտրում է Մերձավոր Արեւելքի վերափոխման գործընթացում էական կշիռ ու դեր ունենալու հնարավորություններ եւ Պաղեստինի ճանաչման հարցը անշուշտ դիտարկվում է այդ համատեքստում: Մյուս կողմից սակայն, հենց նույն համատեքստում էլ այդ գաղափարը կարոող է հանվել «վաճառքի» կամ «փոխանակման»»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
