Շաբաթ, 26 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

«Այսօր էլ Արմեն Աշոտյանն անում է առավելագույնը»․ Տիգրան Աբրահամյան

«Այսօր էլ Արմեն Աշոտյանն անում է առավելագույնը»․ Տիգրան Աբրահամյան
135
Երեկ, 10:00

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մեր ընկեր Արմեն Աշոտյանի ծննդյան օրն է՝ 50-ամյակը, մի մարդու, ով գործող կառավարչի քաղաքական և քարոզչական հարձակումների ու ազատությունից զրկվելու պայմաններում շարունակում է դիմադրել և պայքարել:
Արմենը 15-ամսյա բանտային կալանքից հետո, արդեն 11 ամիս է՝ տնային կալանքի ռեժիմում է՝ մեծ թվով սահմանափակումների և ազատ տեղաշարժի բացակայության պայմաններում:
Բայց այսօր էլ Արմենն անում է առավելագույնը՝ ստեղծված իրողությունների պայմաններում, իր խոսքը հանրության հասցնելու և իշխանության դեմ դիմակայությունում իր հաստատուն տեղն ունենալու գործում:
Որպես Արմենի ընկեր ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն անձանց, ովքեր այս 26 ամիսների ընթացքում սատարել են Արմենին և իր ընտանիքին՝ նրան հրապարակային անդրադարձ կատարելուց մինչև այցի գնալով՝ յուրաքանչյուրն իր ձևով:
Արմեն ջան, ջերմ շնորհավորանքներս»: