«Միջազգային խոսույթում արդեն ամրագրված է միջանցքային տրամաբանությունը». Տիգրան Աբրահամյան
![]() 271 Ուրբաթ, 25 հուլիսի, 2025 թ., 23:42 «Հայաստանի իշխանությունները երկրի ներսում չունեն այն վստահությունը, որով կարողանային մեր քաղաքացիներին հանգստացնել՝ համոզիչ պատասխան տալով։ Որովհետև մի շարք կարևորագույն խնդիրների շուրջ՝ սկսած Արցախի հարցից, վերջացրած Ադրբեջանի կողմից մեր տարածքների օկուպացման վերաբերյալ մոտեցումներով, արտահայտել են դիրքորոշումներ, սահմանել կարմիր գծեր, որոնք հետո հեշտությամբ խախտվել են, հակառակն է եղել»,- «Ռադար Արմենիա»-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ ի պատասխան հարցի, թե «ինչպե՞ս կմեկնաբանեք Արման Եղոյանի հայտարարությունը, թե «ԱՄՆ-ն ունեցել է ճանապարհի վարձակալման առաջարկ, որը չենք ընդունել․ նկատել ենք ինքնիշխանության զիջման վտանգ»։ «Պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ երրորդ երկրների տեսակետներում, միջազգային մամուլի խոսույթում արդեն ամրագրված է միջանցքային տրամաբանությունը։ Միայն ՀՀ իշխանություններն են այն փորձում ներկայացնել իրենց պատկերացմամբ՝ ամեն կերպ հերքելով միջանցքային տրամաբանությունը։ Մինչդեռ մնացած դերակատարները, միգուցե եզակի բացառություններով, այդ կոմունիկացիան ներկայացնում են որպես միջանցք»,- նշել է պատգամավորը և հավելել. «Սա նշանակում է, որ բոլոր քննարկումներում, միջազգային օրակարգում, հաշվի առնելով տարբեր երկրների շահագրգռվածությունը, թեման քննարկվում է միջանցքային ելակետից»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
