«Դու քո տարածքը վիճելի տարածք ես դարձնում․ սա դիվանագիտական ձախողման գլուխգործոց է»․ Ռոբերտ Քոչարյան
![]() 322 Ուրբաթ, 01 օգոստոսի, 2025 թ., 22:42 «Նիկոլ Փաշինյանն ասուլիսում խոստովանեց, որ շատ կոնկրետ թեմա է և ինչ-որ ժամանակ արդեն քննարկման սեղանին է դրված»,- այս մասին, այսօր «5-րդ ալիքին» տված հարցազրույցում նշեց Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով Սյունիքի ճանապարհի արտապատվիրակման թեմային։ «Իհարկե, այստեղ ակնհայտ աբսուրդայնություն կա, թե այդ «Զանգեզուրի միջանցք» կոչեցյալը կամ ճանապարհը ինչու է այսօր քննարկման թեմա դեռ մնում բանակցային սեղանի վրա։ Ես ուղղակի տիրապետում եմ այդ ինֆորմացիային, որ այդ ճանապարհի թեման Ադրբեջանի պահանջով դարձել է նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետ՝ սիմետրիա ստեղծելու համար Լաչինի միջանցքի հետ։ Լաչինը միջանցք էր 5 կիլոմետրանոց, որի վրա Ադրբեջանը որևէ վերահսկողություն չուներ, և դրա ասիմետրիկ տարբերակը եղավ Ադրբեջանի և Նախիջևանի կապն ապահովող ճանապարհը։ Հիմա Ղարաբաղը չկա, Լաչինի միջանցքը չկա, բայց այդ թեման շարունակում է ապրել․․․ Հիշեցնեմ՝ Ղարաբաղի կորուստը հիմնականում կապված է հենց այն հանգամանքի հետ, որ Հայաստանը մերժել է 9-րդ կետի կատարումը, սկսել է մեկնաբանել, որ մենք այլ կերպ ենք հասկանում․․․ Շատ բնական է, որ Ադրբեջանում ասում են՝ հո մեզ հարիֆի տեղ չե՞ք դնում, պատերազմը դուք եք պարտվել, այդ ամբողջ հայտարարության մեջ կա մեկ կետ, որը բխում է Ադրբեջանի շահերից, և դուք այդ կետը մերժում եք։ Դրան հետևեց Լաչինի միջանցքի փակումը և Ղարաբաղի կորուստը։ Այս ամենը մի կողմ դնել, ու բանակցային գործընթացը հասցնել այն վիճակին, որ «Զանգեզուրի միջանցքը», որպես առանձին թեմա, ապրում է, աբսուրդ է։ Սա ուղղակի դիվանագիտական ձախողման մի գլուխգործոց է»,- նշեց Քոչարյանը՝ ընդգծելով, որ Ղարաբաղի կորստից հետո այդ թեման այլևս չպետք է գոյություն ունենա։ «Երբ այս թեման ինքն իրենով ապրում է, սա նշանակում է, որ դու քո տարածքը վիճելի տարածք ես դարձնում, որովհետև այլ պետություններ իրար հետ քննարկում են քո տարածքով միջանցքի ձևավորումը․․․ Սա այն տարբերակն է, երբ դու ոչ թե սեղանի շուրջն ես, այլ աշխարհաքաղաքական մենյուի մեջ ես»,- պարզաբանեց նա։ |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
278Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
295Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
303Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
205Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
266Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
245Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
232Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
281Երեկ, 09:52
