«Փաշինյանը մանիպուլյատիվ բացատրությունների չեմպիոն է, ստախոսության բիոսարք»․ Ռոբերտ Քոչարյան
![]() 193 Ուրբաթ, 01 օգոստոսի, 2025 թ., 23:48 ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «5-րդ ալիքին» տված հարցազրույցում անդրադառնալով դիտարկմանը, որ Փաշինյանն իր ասուլիսում պնդում էր, թե Սյունիքի ճանապարհի հետ կապված ամեն ինչ լինելու է ՀՀ ինքնիշխանության ներքո, բայց հիմա նրա թիմակիցները զիջման վտանգ են տեսնում, ընդգծեց․ «Ոչ թե զիջման վտանգ է, այլ, ըստ էության, արդեն խոստումը տվել են, ես դրանում կասկած չունեմ․ խոսքը միջանցքի մասին է․․․ Ալիևը համոզված է, որ Նիկոլ Փաշինյանը զիջելու է։ Ալիևին պետք է ամբողջովին իր կողմից վերահսկվող միջանցք նպատակը սա է։ Նա շատ պարզ ասել է, որ չպետք է տեսնի սահմանապահ, չպետք է տեսնի որևէ հայի ընդհանրապես»։ Անդրադառնալով հարցին, թե Նիկոլ Փաշինյանը ինչպե՞ս կկարողանա դա բացատրել ներքին լսարանին, Քոչարյանը նշեց․ «Նիկոլ Փաշինյանը փայլուն բացատրում է՝ սկզբից մի փոքր դոզայով, հետո դոզան մեծացնելով․․․ Նիկոլ Փաշինյանը մանիպուլյատիվ բացատրությունների մեջ ուղղակի չեմպիոն է, ստախոսության բիոսարք՝ ստեղծված ստելու համար։ Եվ երևի նույն սուտը կրկնելու ժամանակ ինչ-որ զանգվածների կողմից դա սկսում է դիտվել որպես ճշմարտություն»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
