ԱՄՆ-ում ինչ-որ բան կստորագրվի, և արտապատվիրակում կլինի. «Ժողովուրդ»
![]() 188 Այսօր, 09:12 «Ժողովուրդ»-ը գրում է. «Այս շաբաթվա վերջին Վաշինգթոնում նախատեսվում է հանդիպում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄՆ նախագահի միջև։ Ինչպես փոխանցում են ամերիկյան ԶԼՄ-ներն ու վերլուծաբանները, կողմերը պատրաստվում են փոխըմբռնման հուշագիր ստորագրել՝ ուղղված Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը։ Այս զարգացումները տեղի են ունենում այն պայմաններում, երբ Արցախի ամբողջական կորուստն արդեն փաստ է, Հայաստանի երեք մարզերից օկուպացված տարածքները մնում են Բաքվի վերահսկողության տակ, և տասնյակ հայ գերիներ շարունակում են մնալ ադրբեջանական բանտերում։ Այնուամենայնիվ, Հայաստանի վարչապետը խաղաղության ուղին նախընտրում է անցնել առանց պահանջների՝ մեկ նպատակով. ընտրություններին ընդառաջ ցուցադրել միջազգային հարթակներում ստորագրված փաստաթուղթ, որի վրա գրված կլինի «խաղաղություն» բառը: Գերիները կսպասեն։ Օկուպացված տարածքները՝ ևս։ Արցախցիներին մնում է հարմարվել։ Իսկ Վաշինգթոնում, ամենայն հավանականությամբ, ստորագրվելու է մի փաստաթուղթ, որը ներկայացվելու է որպես «պատմական առաջընթաց»: |
«Ըստ կառուցապատողի՝ ԱԻՆ-ը թույլատրել է ապաստարանի բացակայությունը»․ «Մայր Հայաստան»
6111:42«Ոչինչ, մեր բարեկամ ֆրանսիացիներն են, հո մեր «թշնամի ռուսները» չեն»․ Արմեն Հայրապետյան
12210:00ԱՄՆ-ում ինչ-որ բան կստորագրվի, և արտապատվիրակում կլինի. «Ժողովուրդ»
17909:12ՔՊ-ականները փակ հանդիպումներ են ունենում մարզերում. «Ժողովուրդ»
17309:06Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
7608:36«Ջերմուկի խմելու ջրի խողովակը վնասվել է «Լիդիան Արմենիա»-ի կապալառու կազմակերպության կողմից»․ Թեհմինե Ենոքյան
14502:06Պետդեպարտամենտը հաստատում է՝ Վիթքոֆը մեկնում է Ռուսաստան
283Երեկ, 23:50«Իրանի խիստ նախազգուշացումը՝ Կովկասում միջամտողներին». Փույա Հոսսեինի (լուսանկար)
260Երեկ, 23:36