«Զգալով հանրային դժգոհությունը՝ «կտեր» է նետում հրապարակ»․ Գեղամ Մանուկյան
![]() 175 Շաբաթ, 30 օգոստոսի, 2025 թ., 01:42 «Այդ ինքնավստահությունը չիմացությունից է գալիս»,- այս մասին «24Նյուզ»-ի հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ ինքը 2026 թվականին վերընտրվելու է։ «Ես իմ կյանքում այնքան խմբակցությունների՝ մի գիշերվա մեջ փլուզումներ եմ տեսել, որ ձեռքերի մատների վրա հաշվել չի լինի։ Շատ խմբակցություններ են փլուզվում, ճամբարափոխ են լինում, առնետավազք է լինում, մոռանում են իրենց կուսակցությունները։ ՔՊ-ում այսօր մարդիկ կան, որ իրենց տարիքից ավելի շատ կուսակցություն են փոխել արդեն»,- նշեց Գեղամյանը՝ հավելելով, որ դեռ վաղ է խոսել 2026-ի ընտրությունների մասին։ «Դեռ շատ ջուր է հոսում, ամեն օրվա երկրում տիրող իրավիճակն է փոխում ամբողջ մթնոլորտը։ Բայց շատ մոտ է այն օրը, որ ժողովուրդը պետք է տեսնի այդ պոռոտախոսության հակառակ երեսը․ առնետավազքը, ուրացումը, լացը՝ որ մեզ ստիպում էին, մեզ վրա կոմպրոմատ կար, մեր նկատմամբ քրեական գործ կար»,- նշեց պատգամավորը։ Անդրադառնալով Փաշինյանի այն հատարարությանը, թե ընդդիմության հարցերը լուծվելու են և նրանց «քաղաքական լեզուները կտրելու են»՝ Գեղամյանը նշեց․ «Այդ պոռոտախոս ինքնավստահությունը նաև ուրիշ բանից է, ամենավտանգավորը կատաղած ոչխարն է․ դա վտանգի զգացումով է․․․ Ինքը նաև զգում է հանրային խուլ, որոշ դեպքերում նաև բացահայտ դժգոհությունը, և նաև հասկանալով դա, «կտեր» է նետում հրապարակ, և կանգ չեն առնում ոչնչի առաջ»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
