«Հաջորդ գիրքը, որ կկարդամ, Էրդողանի «A Fairer World is Possible» գիրքն է»․ Աննա Հակոբյան
![]() 156 Այսօր, 20:30 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Ավարտեցի Մել Ռոբինսի «The Let Them Theory»-ն, որը թարգմանվել է աշխարհի 50 լեզուներով և վեց ամսում, վաճառվելով շուրջ 6 միլիոն օրինակ, դարձել է 2025 թվականի բեսթսելլերը։ Այսօր սկսեցի Չինաստանի նախագահ Սի Ծինփինի «The Governance of China» գիրքը։ Կարծում եմ՝ ավելի դանդաղ կկարդամ, քան «The Let Them Theory»-ն։ Բայց իմ առջև նպատակ եմ դրել այն ավարտել մինչև օգոստոսի վերջ։ Վերջին 2-3 տարվա ընթացքում ընթերցել եմ քաղաքական գործիչների կամ մերձքաղաքական հեղինակների մի շարք գրքեր, օրինակ՝ 1․ Էմմանուել Մակրոնի «Հեղափոխություն» 2․ Ջասթին Տրյուդոյի «Ընդհանուր հայտարար» 3․ Միշել Օբամայի «Becoming. Իմ պատմությունը» 4․ Յան-Վերներ Մյուլլերի «Ինչ է պոպուլիզմը» 5․ Փոլ Ռ. Իգնեշիուսի «Հիմա մասամբ գիտեմ» Հաջորդ գիրքը, որ կկարդամ Սի Ծինփինինը ավարտելուց հետո Ռեջեփ Թայիփ Էրդողանի «A Fairer World is Possible» գիրքն է։ Կրթվելը նորաձև է Մեր բարեկամներին և հարևաններին ավելի լավ ճանաչելու\հասկանալու համար Մեր դարավոր խնդիրները մեր երեխաների ուսերին չթողնելու համար Մտածելակերպի դրական փոփոխության համար Կյանքի որակի բարելավման համար Առողջ հասարակություն ձևավորելու համար Ամուր պետություն ունենալու, նոր հայրենիք վերածնելու համար Ինքնավստահություն ձեռքբերելու համար Կրթվելը վարակիչ դարձնելու համար Հաջողությունների հասնելու համար Նորարար տեխնոլոգիաներին տիրապետելու համար Մեր հոգեկերտվածքը հղկելու, մարդասիրությունը առաջ մղելու համար Նախաձեռնողական լինելու համար Հմտությունների կատարելագործման համար Սեփական դիրքը հասարակությունում բարելավելու համար Ինքնաճանաչման համար Ընտանիքի համար Գիտելիքը հոգու և մտքի հետ ուղիղ կապելու համար Երաշխավորված կյանք ունենալու համար Կիրթ մարդը հոգս չի դառնում ուրիշների համար»։ Աղբյուրը` Աննա Հակոբյան |
«Հայաստանի սիրիացումը սկսված է»․ Գագիկ Համբարյան
222:30«Հաջորդ գիրքը, որ կկարդամ, Էրդողանի «A Fairer World is Possible» գիրքն է»․ Աննա Հակոբյան
13520:30«Այսօր Իրանում մահապատժի են ենթարկվել Իսրայելի լրտեսի և ԻԼԻՊ-ի ահաբեկչի»․ Փույա Հոսսեինի (լուսանկար)
14320:18«Պատահական չէր առաջինը «Թուրան» գործակալությունից սրա մասին լսելը». Ազատ Ադամյան
12518:48«Ռուսաստանը համակերպվելո՞ւ է այս կարևոր հանգույցներն ԱՄՆ-ին տալու հետ». Վահան Բաբայան
12918:36«Ով հանձնել է հայրենի հողը, նա չի կարող ստորագրել հայրենիքի ապագայի փաստաթուղթը»․ Հրայր Կամենդատյան
11318:30«Անընդհատ մանիպուլյացիաներ անող Փաշինյանը ՀՀ շահերը չի ներկայացնում և չի կարող կայուն խաղաղություն բերել»․ Ոսկան Սարգսյան
5118:12«Հայաստանի «թաղումը» տեղի կունենա ոչ թե ռեքվիեմի, այլ Լոպեսների և նրանց նմանների ուրախ երգերի ներքո»․ Բենիամին Մաթևոսյան
17717:41