Հինգշաբթի, 07 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +26 °C

«Հերթական անգամ սպասվում են Հայաստանի միակողմանի զիջումներ և Ալիևի դիվանագիտական հաղթանակ». Արտակ Բեգլարյան

«Հերթական անգամ սպասվում են Հայաստանի միակողմանի զիջումներ և Ալիևի դիվանագիտական հաղթանակ». Արտակ Բեգլարյան
182
Այսօր, 19:18

«Արցախ Միության» նախագահ Արտակ Բեգլարյանը գրում է. «Տարբեր միջազգային լրատվական ու փորձագիտական արտահոսքեր նշում են, որ վաղը Վաշինգթոնում ստորագրվելիք փաստաթուղթը հասցեագրելու է Սյունիքի ճանապարհի ռեժիմը և Մինսկի խմբի լուծարումը:
Ոչ մի անդրադարձ չկա ոչ միայն Արցախի ժողովրդի վերադարձին ու մեր ժառանգության ու սեփականության պաշտպանությանը, այլև՝ նույնիսկ գերիների ազատ արձակմանը, որը ՀՀ իշխանությունները բազմիցս հայտարարել են՝ որպես իրենց առաջնահերթ ուշադրության հարց:
Այսինքն, հերթական անգամ սպասվում են Հայաստանի միակողմանի զիջումներ և Ալիևի դիվանագիտական նոր հաղթանակ, ով նախանձելի հետևողականությամբ կարողանում է ոչնչի դիմաց ստանալ ռազմավարական հաջողություններ:
Դե իսկ Մինսկի խմբի լուծարումը ինքնին մեծագույն ռազմավարական սխալ է Հայաստանի համար, որի դիմաց, կարծես թե, իշխանությունները չեն էլ բարեհաճում հասնել մեր 23 գերիների ազատ արձակմանը, որը շատ կոնկրետ ու իրագործելի խնդիր է՝ հատկապես Թրամփի միջնորդության պայմաններում:
Ամերիկացիները շատ լավ գիտեն, թե ինչ է նշանակում կայուն, արդար, ներառական ու համապարփակ խաղաղությունը, և այդ չափանիշներին չհամապատասխանող փաստաթղթերը չեն կարող խաղաղություն բերել տարածաշրջանին»:

Աղբյուրը`   Արտակ Բեգլարյան