Հինգշաբթի, 07 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +25 °C

«37000 դրամ ստացող բնակիչը կհամարվի հարուստ և կզրկվի աղքատության նպաստից». Արև Աբելյան

«37000 դրամ ստացող բնակիչը կհամարվի հարուստ և կզրկվի աղքատության նպաստից». Արև Աբելյան
292
Այսօր, 20:06

Լրագրող Արև Աբելյանը լուսանկար է տարածել իր էջում՝ կից գրառմամբ․ «Գորիսում այսօրվա դրությամբ մեկ կգ վարունգն արժե 600 դրամ, իսկ ձմերուկի կգ-ը 250 դ է։ Լոլիկի գինը չի իջնում 300֊ից, իսկ ամենաէժան միրգը դեղձն է, որի կգ֊ն արժե 500 դրամ։
Մյուս մրգերի գինը տատանվում է 600-1000դ, իսկ կեռասը հասնում նաև 3000-ի։
Այս տարվա սկզբից Սոց նախարարությունը պիլոտային ծրագրով Սյունիքի մարզում մեկնարկել է նոր ծրագիր, ըստ որի նվազագույն զամբյուղի չափով գումար ստացողները (անգամ միայնակ թոշակառուները) կզրկվեն նպաստից։
Այսինքն, 37000 դրամ ստացող բնակիչը կհամարվի հարուստ և կզրկվի աղքատության նպաստից։
Հիմա ամեն մեկը թող հաշվարկ անի։
Եթե 37000 դրամ թոշակ ստացող քաղաքացին ամսվա մեջ ամեն մրգից, բանջարեղենից գնի ընդամենը մեկ կգ, էլի եմ կրկնում ամսվա մեջ՝ 1 կգ, բայց ամեն ինչից, կբավարարի՞ արդյոք այդ գումարը։
Հիշեցնեմ, որ, ամառվա վերջին ամիսն է, մրգերի ու բանջարեղենի ամենաառատ ժամանակահատվածը։
Դեմն էլ ձմեռ կա,
+ կոմունալներ»:

Աղբյուրը`   Արև Աբելյան