Հինգշաբթի, 07 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +25 °C

«Այս հանդիպումը կարևոր էր Թրամփի՝ պատերազմի դադարեցմանը հասնելու քաղաքականության համար»․ Գարիկ Քեռյան

«Այս հանդիպումը կարևոր էր Թրամփի՝ պատերազմի դադարեցմանը հասնելու քաղաքականության համար»․ Գարիկ Քեռյան
49
Այսօր, 20:18

Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը. «Կրեմլում կայացած Պուտին - Ուիտկոֆֆ հանդիպումը շատ կարևոր էր պատերազմի դադարեցմանը հասնելու Թրամփի քաղաքականության համար: Իհարկե, ոչ ոք չի կասկածում, որ երեք տարի ձգվող ռազմական գործողությունները հյուծում են նաև Ռուսաստանին և այն ավարտելու ձգտում կա նաև Կրեմլում: Սակայն Պուտինի համար Պատերազմը կարող է ավարտվել միմիայն Ռուսաստանի կողմից գրավված տարածքների Ուկրաինայից անջատման ճանաչմամբ: Սա է իրականությունը: Կգնա՞ այդ քայլին Զելենսկին, թե ոչ: Ամենայն հավանականությամբ ոչ, որովհետև դա կլինի անձամբ իր և իր քաղաքական թիմի ծանր վախճանը անկանխատեսելի հետևանքներով: Ուրեմն ո՞րն է ելքը: Ամենաիրատեսական սցենարը իմ կարծիքով սա է: ԵՄ առաջատար եռյակը՝ Մակրոն/Մերց/Ստարմեր, համոզում է Զելենսկուն հրաժարական տալ ՝ տրամադրելով անվտանգության երաշխիքներ: Նոր ժամանակավոր կառավարությունը ստորագրում է զինադադարի և ստեղծված ստատուս քվոյի անժամկետ պահպանման համաձայնագիր՝ ԱՄՆ երաշխավորությամբ: Ռուս-ուկրաինական շփման գծում ստեղծվում է ութ կիլոմետրանոց ապառազմականացված գոտի, ինչպես, որ գոյություն ունի Կորեայում: Ուկրաինայում տեղի են ունենում նոր ընտրություններ, և կազմվում է նոր լեգիտիմ կառավարություն: Հայտարարվում է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցությունների 30 տարվա մորատորիում: Երեք տասնամյակ անց, հանոզված եմ, որ նոր քաղաքական սերնդի գործիչները, բոլորովին այլ իրավիճակում, երբ մարած կլինի նաև թշնամությունը, կգտնեն լուծումներ առանց արյունահեղության: Այս դեղատոմսը անշահախնդիր և անվճար տալիս եմ, բարով վայելեք: Խաղաղության Նոբելյան մրցանակից ամենայն հավանականությամբ չեմ հրաժարվի: Խաղաղություն բոլորին: Մարդուն կյանքը մեկ անգամ է տրվում, և ոչ մի վեհ գաղափար չի արդարացնում մարդուն կյանքից զրկելը»:

Աղբյուրը`   Գարիկ Քեռյան