«Այս նշանակումը կարելի է համարել նաև քաղաքական ազդակ՝ ուղղված ֆուտբոլային հանրությանը»․ Սուրեն Սուրենյանց
![]() 110 Հինգշաբթի, 07 օգոստոսի, 2025 թ., 18:24 Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը․ «Եղիշե Մելիքյանի նշանակումը կարո՞ղ է հաշտեցնել ՀՖՖ-ին ու երկրպագուներին․ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի։ «Փյունիկ»-ի նախկին գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի նշանակումն այս պաշտոնում կարելի է համարել ոչ միայն մարզչական ընտրություն, այլ նաև քաղաքական ազդակ՝ ուղղված ֆուտբոլային հանրությանը։ Երկրպագուները սկզբունքորեն ողջունում են այս նշանսկումը: Հիշեցնեմ, որ Մելիքյանը բացահայտ ձևով քննադատել է ՀՖՖ-ի որոշումները, նույնիսկ մերժել է նրանց շնորհած մրցանակները։ Սա ցուցիչ է, որ Մելիքյանը Ֆեդերացիայի կամայական ընտրությունը չէ, այլ ֆուտբոլային արժանիքների հաղթանակը։ Կարո՞ղ է սա հաշտեցնել ՀՖՖ-ին ու երկրպագուներին։ Միգուցե։ Բայց միայն մեկ պայմանով՝ եթե ՀՖՖ-ն չսահմանափակվի այս խորհրդանշական քայլով, այլ գնա համակարգային փոփոխությունների ճանապարհով։ Երկրպագուները սպասում են ոչ թե PR քայլերի, այլ իրական վերափոխման՝ թափանցիկության, արդյունքի, զարգացման ռազմավարության տեսքով»։ Աղբյուրը` Սուրեն Սուրենյանց |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
