Ուրբաթ, 08 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +32 °C

«Ալիևը ոչ թե թանգարաններ ու գազանանոց է այցելում, այլ աշխատում է»․ Էդգար Ղազարյան

«Ալիևը ոչ թե թանգարաններ ու գազանանոց է այցելում, այլ աշխատում է»․ Էդգար Ղազարյան
165
Այսօր, 09:48

Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վաշինգտոնում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, մինչև Թրամփի հետ հանդիպումը, ոչ թե թանգարաններ ու գազանանոց է այցելում, այլ աշխատում է։ Օգոստոսի 7-ին նա հանդիպում է ունեցել Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն ՈՒիտկոֆֆի հետ, ով մեկ օր առաջ հանդիպման էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այդ հանդիպման ընթացքում ադրբեջանական SOCAR նավթագազային ընկերության և ամերիկյան ExxonMobil ընկերությունների միջև կնքվել է համագործակցության հուշագիր»։

Աղբյուրը`   Էդգար Ղազարյան