Ռուբեն Վարդազարյանը դատապարտվեց ազատազրկման
![]() 225 Ուրբաթ, 08 օգոստոսի, 2025 թ., 10:18 Հակակոռուպցիոն դատարանում այսօր դատավոր Վահե Դոլմազյանը hրապարակեց ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի գործի վճիռը: Նա մեղավոր ճանաչվեց 2021 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 486-րդ հոդվածի 2 մասի 2 կերտով նախատեսված հանացանքի կատարման մեջ։ Վարդազարյանը դատապարտվեց 1 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, իսկ որպես լրացուցիչ պատիժ տեղական կամ պետական ինքնակառավարման մարմիններում պաշտոններից զբաղեցնելու իրավունքից զրկվեց 2 տարի ժամկետով։ Վարդազարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց՝ չհեռացման մասին ստորագրությունը մնաց անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։ Հիշեցնենք՝ Ռուբեն Վարդազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2019թ. հուլիսի 19-ից զբաղեցնելով Բարձրագույան դատական խորհրդի նախագահի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող՝ բարձրաստիճան պաշտոնատար անձ, Սահմանադրությամբ և «Դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքով իրեն տրված լիազորությունների հետ չկապված գործողություններ կատարելով, պաշտոնեական դիրքը՝ պաշտոնից բխող հեղինակությունն օգտագործելով միջամտել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Սիմոնյանի կողմից արդարադատության իրականացմանը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
