Ուրբաթ, 08 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +33 °C

«Ինձ ազատազրկելը քաղաքական պատվեր է». Ռուբեն Վարդազարյան

«Ինձ ազատազրկելը քաղաքական պատվեր է». Ռուբեն Վարդազարյան
93
Այսօր, 11:06

«Քանի պատվերը կար, այսպես էր լինելու»,- դատական վճռից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը։
Հիշեցնենք՝ Ռուբեն Վարդազարյանը դատապարտվեց 1 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման։
«Եթե վճիռը մտնի օրինական ուժի մեջ, բանտ եմ գնալու»,- ի պատասխան լրագրողի հարցի, ասաց Վարդազարյանը՝ նշելով, որ վճիռը բողոքարկվելու է, ինչը մի քանի ամիս կտևի։
«Հետապնդումը քաղաքական էր»,- ասում է Վարդազարյանը՝ նշելով ասվածը ապացուցող մանրամասներ։
Վարդազարյանի խոսքով իր հայտարարություններն ու դիրքորոշումները, որնք հետապնդման պատճառ են դարձել, երբեք քաղաքական չեն եղել և ինքը քաղաքականացված չէ, իր պայքարը եղել է միայն դատական համակարգի ազատության համար։

«Ինձ ազատազրկելը քաղաքական պատվեր է». Ռուբեն Վարդազարյան