Հրազդանում ծեծկռտուքն ավարտվել է սպանությամբ, կան նաև վիրավորներ

Այսօր՝ օգոստոսի 8-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 03:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Հրազդան» բժշկական կենտրոն են տեղափոխվել 3 քաղաքացի՝ սուր կտրող-ծակող առարկայի հետևանքով ստացած վնասվածքներով։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում բժիշկները ոստիկաններին և պարեկներին հայտնել են, որ վիրավորները ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում են վիրահատարանում, իսկ վիրավորներից մեկը վիրահատարանում մահացել է։
Պարզվել է՝ նույն օրը՝ ժամը 02:30-ի սահմաններում, Կոտայքի մարզի բնակիչ 32-ամյա Արմեն Մ.-ն, Երևանի բնակիչ 40-ամյա Սևակ Ե.-ն ինչ-որ անձնական հարցերի շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով եկել են «Հրազդան» քաղաքի Կենտրոն թաղամասում գործող հայտնի «Մանուշակ» մարկետ, Կոտայքի մարզի բնակիչ 51-ամյա Գրիգոր Չ.-ի մոտ, որտեղ եղել են նաև Կոտայքի մարզի բնակիչներ 27-ամյա Գագիկ Ս.-ն, 28-ամյա Հենրիկ Ա.-ն և 55-ամյա Միսակ Հ.-ն։Պարզաբանումների ընթացքում սկսվել է վիճաբանություն Կոտայքի մարզի բնակիչներ 32-ամյա Արմեն Մ.-ի և Հենրիկ Ա.-ի միջև, որը այնուհետև վերածվել է ծեծկռտուքի ու փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով Գագիկ Ս.-ն , Միսակ Հ.-ն, Գրիգոր Չ.-ն և Սևակ Ե.-ն հանդարտեցնել են նրանց և խանութից դուրս հանել, ինչից հետո վիճաբանությունը շարունակվել է դրսում, որտեղ էլ Հենրիկ Ա.-ն իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Գագիկ Ս.-ին, Արմեն Մ.-ին և Սևակ Ե.-ին, ինչի արդյունքում նշված անձինք տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղ էլ Արմեն Մ.-ն գիտակցության չգալով մահացել է։ Դեպքի վայրում ոստիկանները ու քննիչները հայտնաբերել են արնանման հետքեր և մինչ տեղում աշխատում էին քննչական խումբն ու ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագետը, Կոտայքի քրեական ու համայնքային ոստիկանները, պարեկները ու քննիչների մեկ այլ խումբ տաք հետքերով պարզում են՝ որտեղ է գտնվում կասկածյալը, ու բանակցություններ արդյունքում նա ինքնակամ ներկայանում է Կոտայքի մարզի քրեական ոստիկանություն, որտեղից էլ նրան ներկայացում են Կոտայքի մարզային քննչական վարչություն։

Ուկրաինան հարվածել է Սամարայի և Ուֆայի նավթավերամշակման գործարաններին
13314:24
Թուրքիայի դպրոցներից մեկի մոտ հրաձգություն է տեղի ունեցել (տեսանյութ)
16611:36
Սիրիայի արաբական բանակին պատկանող օբյեկտում հզոր պայթյուններ են որոտացել
278Երեկ, 23:54
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում
191Երեկ, 19:06
Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
503Երեկ, 15:42
Երեխան մահացած է ծնվել
202Երեկ, 11:30
Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուսը կողաշրջվել է
231Երեկ, 00:48
Հրդեհ Արտաշիսյան փողոցում. բնակիչներին տարհանել են
22920.09.2026, 18:30