Ուրբաթ, 08 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +33 °C

«Մեր երկրին մոտենում են սառը օդային հոսանքներ»․ Գագիկ Սուրենյան

«Մեր երկրին մոտենում են սառը օդային հոսանքներ»․ Գագիկ Սուրենյան
158
Այսօր, 10:48

«Մեր երկրին Արևմուտքից մոտենում են սառը օդային հոսանքներ։ Դրանց ներթափանցումը կսկսվի վաղը կեսօրյա ժամերից և կշարունակվի մինչև օգոստոսի 11-ը ներառյալ»,- ֆեյսբուքյան եթերում ասել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

«Օգոստոսի 9-11-ը ընկած ժամանակահատվածում և՛ գիշերային, և՛ ցերեկային ժամերին Հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը այսօրվա համեմատ կնվազի 4-6 աստիճանով, և արդեն օգոստոսի 11-ին Հանրապետության ամենաշոգ հատվածներում՝ Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում, Երևանում գիշերային ժամերին նույնիսկ կզգանք զովություն»,- ասել է նա։

Աղբյուրը`   Գագիկ Սուրենյան