Ուրբաթ, 08 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +34 °C

Մհեր Ենոքյանի պայմանական ազատման դեմ բողոքները մերժվել են

Մհեր Ենոքյանի պայմանական ազատման դեմ բողոքները մերժվել են
181
Այսօր, 12:24

Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է գլխավոր դատախազության և տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի վերաքննիչ բողոքները՝ 29 տարի անազատության մեջ պատիժը կրած ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի պայմանական վաղաժամկետ ազատման որոշման դեմ: Այս մասին 24News-ին հայտնել են Քրեական դատարանից:

Թե ի՞նչ հիմքով է մերժվել, դատարանից նշել են, որ ավելի ուշ կհայտնեն:

Հիշեցնենք՝ Ենոքյանին մեղադրանք էր առաջադրվել համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովին սպանելու համար։ Նա 1996-ի նոյեմբերի 29-ին դատապարտվել էր մահապատժի։

2003-ին՝ Հայաստանում մահապատժի վերանալուց հետո, Մհեր Ենոքյանը դատապարտվել էր ցմահ ազատազրկման։