Այսօր ՀՀ նախկին վարչապետը կկանգնի դատարանի առաջ․ «Հրապարակ»
![]() 199 Հինգշաբթի, 14 օգոստոսի, 2025 թ., 09:00 «Հրապարակ»-ը գրում է․ «ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր առաջին անգամ կկանգնի դատարանի առաջ՝ նրա քրեական գործով առաջին դատական նիստն է նշանակված։ Գործը քննելու է ամենասկանդալային և քաղաքական վարույթներ քննող դատավորը՝ Վահե Դոլմազյանը: Նա դատախազական կադր է, քննել է Դավիթ Տոնոյանի, Արմեն Աշոտյանի, Վլադիմիր Գասպարյանի, Ռուբեն Վարդազարյանի, գեներալ Մանվել Գրիգորյանի, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ շատ ուրիշների գործերը: Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել պաշտոնեական դիրքի չարաշահման և ենթադրյալ հանցավոր ծագում ունեցող գույքի՝ հողամասերի օրինականացման մեղադրանքներով։ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հունիսի 13-ին ձերբակալվեց, հաջորդ օրը նրա նկատմամբ խափանման միջոց կիրառվեց․ դատարանի որոշմամբ նրան տնային կալանք սահմանվեց, իսկ հուլիսի վերջին արդեն, դատարանի որոշմամբ, տնային կալանքը փոխվեց վարչական հսկողության։ Հակակոռուպցիոն դատարանից մեզ հայտնել էին, որ Հովիկ Աբրահամյանի խափանման միջոցի փոփոխության համար հիմք են հանդիսացել առողջությանը վերաբերող փաստաթղթերը, որոնք ներկայացվել են դատարան»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
