Ի՞նչ «կշահի» Հայաստանը գործընթացների ավարտին. «Ժողովուրդ»
![]() 196 Հինգշաբթի, 14 օգոստոսի, 2025 թ., 09:18 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը տեղի ունեցած Փաշինյան-Թրամփ-Ալիև եռակողմ բանակցությամբ գերազանցապես շահեց Ադրբեջանը, որտեղ երկրորդ կարծիք լինել չի կարող: Ինչպե՞ս՝ բացատրենք: Ադրբեջանն ստացավ՝ Անդրադառնալով Խաղաղության պայմանագրին՝ նշենք, որ արդեն ստորագրվել է պայմանագրի անփոփոխելիության մասին դրույթը և հրապարակվել տեքստը: Խաղաղության պայմանագրի կետերը հետևյալն են. -Պրահայում ՀՀ-ն քառ. կմ-ով ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, սակայն Ադրբեջանը չի ճանաչել և չի ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Նկատենք, որ Խաղաղության պայմանագրում որևէ տեղ անդրադարձ չկա ՀՀ տարածքի ամբողջականության մասին, և ընդգրկված չէ նաև որևէ քարտեզ, թե որ քարտեզով է Ադրբեջանը ճանաչելու ՀՀ տարածքային ամբողջականությունը: Սա ունի ռիսկեր, որ ՀՀ-ն նաև չի կարողանալու զինամթերք ձեռք բերել, քանի որ Ալիևը դա կարող է համարել վտանգ իր տարածքային ամբողջականության նկատմամբ: Հարց է առաջանում՝ Ադրբեջանը, Հայաստան ասելով, ի՞նչ տարածք է հասկանում: Ադրբեջանի համար այսօր Հայաստանն ունի անկլավներ՝ ադրբեջանական հողեր, որը պետք է վերադարձվի իրենց: Ադրբեջանի կողմից նշված այդ տարածքները՝ անկլավները, գտնվում են Հայաստանի հիմնական ճանապարհներին մոտ: Եթե Հայաստան այդ անկլավները տրամադրի Ադրբեջանին, ապա կտրոհվի մեր տարածքային ամբողջականությունը և Հայաստանն էլ կհայտնվի շրջափակման մեջ: -Որևէ երրորդ կողմին թույլ չեն տալու օգտագործել իրենց տարածքը․ կողմերը ձեռնպահ կմնան միմյանց ներքին գործերին միջամտելուց: Ամբողջությամբ համապատասխանելով սույն համաձայնագրի առաջին հոդվածով նախատեսված իրենց պարտավորություններին՝ կողմերը բարեխղճորեն բանակցություններ կվարեն համապատասխան սահմանային հարցերով հանձնաժողովների միջև, համաձայն հանձնաժողովների համաձայնեցված կանոնակարգերի՝ կողմերի միջև պետական սահմանին սահմանազատման և սահմանագծման մասին համաձայնագրեր կնքելու նպատակով: Ի՞նչ է սա ենթադրում: Սահմանազատման և սահմանագծման համաձայնագրով որոշվելու է նոր Հայաստանի սահմանը: Այսինքն՝ առաջին հոդվածը, որտեղ ասվում է՝ «մենք ճանաչում ենք Հայաստանի Հանարապետությունը», մնում է միայն թղթի վրա: Սահմանագծման գործընթացով բացվում են ՀՀ դռները Ադրբեջանի առջև: Դելիմիտացիայով ադրբեջանցիները գալու են և պահանջելու են տարածքներ, իսկ մերժում ստանալու դեպքում՝ պատերազմ կսկսեն՝ իրավական լեգիտիմ հիմքով: -Կողմերը որևէ երրորդ կողմի ուժեր իրենց համատեղ սահմանի երկայնքով չեն տեղակայի: Այսինքն՝ եվրոպական դիտորդները դուրս են գալու, որին ավելանալու է այն հանգամանքը, որ եթե անգամ հեռավոր ապագայում Հայաստանի ղեկավարները ցանկանան Սյունիքում ռազմաբազա տեղադրել կամ այն տարածքներում, որոնք հարակից են Ադրբեջանին, չեն կարող անել՝ վերոնշյալ կետի համաձայն: Ըստ այս հոդվածի՝ Հայաստանը նույնիսկ ԱՄՆ-ի զորքերը չի կարող տեղակայել իր սահմանին, քանի որ պայմանավորվածությունը երկկողմ ձևաչափով է ձեռք բերվել, Ադրբեջանն էլ կարիք չունի երրորդ երկրի ուժերի: Իսկ ՀՀ-ն մնալու է սեփական զինծառայողների հույսով: Այսինքն՝ այս հոդվածով Հայաստանը մասնակից է դառնում, նպաստում է Բաքվի ռազմական դատարանում մեր հայրենակիցների ապօրինի դատավարությանը: Սույն հոդվածով՝ Հայաստանը անգամ չի կարող պահանջել հայ գերիների վերադարձը: -Կողմերը պարտավորվում են հասցեագրել երկու կողմերի ներգրավմամբ զինված հակամարտությունում անհայտ կորած անձանց և բռնի անհետացումների դեպքերը: Այդ թվում՝ ուղղակիորեն կամ, հարկ եղած դեպքում, համապատասխան միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ այդ անձանց վերաբերյալ առկա բոլոր տեղեկությունների փոխանակման միջոցով: Նկատենք՝ Ադրբեջանը պնդում է, որ 4000 ադրբեջանցի անհայտ կորած է համարվում և պահանջել են, որ Հայաստանն այդ գործով քննություն իրականացնի, գտնի պատերազմին մասնակից մարդկանց, դատի և արդարադատություն իրականացնի: Այսինքն՝ 1991-2023 թվականների, Արցախյան հակամարտության շրջանակներում բոլոր դերակատարում ունեցած անձանց նկատմամբ պետք է իրականացվի արդարադատություն: Հարկ ենք համարում հիշեցնելու, որ այս կետի շուրջ համաձայնություն ձեռք բերելուց հետո Ադրբեջանը շարունակել է դատական հայցեր ներկայացնել միջազգային ատյաններում ընդդեմ Հայաստանի՝ անհիմն մեղադրելով Հայաստանին ականապատման սխալ քարտեզներ տրամադրելու համար: Այսպիսով՝ բոլոր զիջումների փոխարեն Հայաստանը չի ստանում ոչինչ․ միայն «խաղաղություն» վերնագրով փաստաթուղթ և կիսախոստումներ: Հարկ ենք համարում ՀՀ քաղաքացիներին տեղեկացնել նաև այն մասին, որ պայմանագիրը կստորագրվի այն ժամանակ, երբ Հայաստանը կփոխի իր մայր օրենքը՝ Սահմանադրությունը: Արդյո՞ք այսպիսի «Խաղաղության պայմանագիր» պետք է Հայաստանին, որը հանձնում է միջանցք, մասնատում երկիրը՝ անկլավների հատվածները Ադրբեջանին հանձնելով՝ Տավուշի, Արարատի Վայոց ձորի մարզերից կոնկրետ տարածքներ, կորցնում եվրադիտորդներին, ռուսական ռազմաբազան, զենք գնելու, ինքնապաշտպանվելու արգելք ունենում: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
278Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
295Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
303Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
205Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
266Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
245Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
232Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
281Երեկ, 09:52
