Հինգշաբթի, 14 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

«Քաղաքացիական հակամանիպուլյացիոն ուղեցույց. 14 հարց ու պատասխան». Վլադիմիր Մարտիրոսյան

«Քաղաքացիական հակամանիպուլյացիոն ուղեցույց. 14 հարց ու պատասխան». Վլադիմիր Մարտիրոսյան
146
Այսօր, 20:54

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Քաղաքացիական հակամանիպուլյացիոն ուղեցույց 14 հարց ու պատասխանով:
Օգտագործեք և տարածեք:
Թեմա․ «Զանգեզուրի միջանցք, թե ինքնիշխան ճանապարհ»
Սկսել պարզ հարցով
Հարց 1. Փաշինյանը միջանցք է տվել , թե՞ ճանապարհ:
Պատասխան. Ոչ մի միջանցք էլ չի տվել, այլ ԱՄՆ երաշխավորությամբ ճանապարհ:
Հարց 2․Շատ լավ, իսկ օգոստոսի 8-ի եռակողմ հայտարաության մեջ ԱՄՆ ստանձնե՞լ է երաշխավորի պատասխանատվություն:
Պատասխան. Չգիտեմ, բայց ասեցին, որ ԱՄՆ է երաշխավոր:
Հարց 3. Ընտիր, իսկ գիտես,որ այդ հայատարարության մեջ ԱՄՆ-ն ի դեմս Թրամփի, ոչ թե երաշխավոր է (guarantor) այլ վկա (witness):Դրանք նույն բանն ե՞ն:
Պատասխան. Դե ես անգլերենից լավ չեմ, դու կիմանաս:
Հարց 4. Եթե դու Վրաստան ես գնում Լարսով, դա ի՞նչ է՝ ճանապարհ, թե՞ միջանցք։
Պատասխան․ Ճանապարհ։
Հարց 5․ Իսկ ով է վերահսկում այդ ճանապարհը՝ Հայաստանը, Վրաստանը իրենց սահմանային և մաքսային հսկողությամբ, թե՞ երրորդ երկիրը։
Պատասխան․ Յուրաքանչյուր երկիր վերահսկում է իր տարածքը, իր սահմանային և մաքսային հսկողությամբ:
Հարց 6․ Իսկ եթե Վրաստան գնալու համար մեր ճանապարհը լինի այնպես, որ Հայաստանը չկարողանա այնտեղ մաքսային և սահմանային հսկողություն իրականացնել, դա նույնպե՞ս ճանապարհ է։
Պատասխան․ Դե չէ, դա արդեն այլ բան է ու այլ կարգավիճակ է։
Հարց 7․ Ուժեղ ես, իսկ գիտե՞ս ինչ է քո ասած այլ կարգավիճակը միջազգային իրավունքում։ Դա տարածք է, որով անցումը կատարվում է առանց տվյալ երկրի լիարժեք և ամբողջական սուվերեն վերահսկողության։
Պատասխան . Հա, բայց էնտեղ «միջանցք» բառ չկա գրած, ուրեմն Փաշինյանը միջանցք չի տվել:
Հարց 8. Շատ լավ, իսկ գիտես ի՞նչ է նշանակում Փաշինյանիդ տված Unimpeded connectivity «անխոչընդոտ կապը» ու խնդրում եմ պատասխանելուց առաջ հիշիր Վրաստան գնալուց խոչընդոտ՝ այսինքն սահմանային և մաքսային խոչընդոտ ու արգելք կա՞:
Պատասխան. Այո կա, բայց Փաշինյանը իմը չի, ես էլ նիկոլական չեմ:
Հարց 9․ Դե ընտրութունների օրը կտեսնենք, բայց լավ , ընդունեցի, որ Փաշինյանը քոնը չի, դու էլ նիկոլական չես, բայց այսքանից հետո ունե՞ս կասկած, որ Փաշինյանը տվել է հատուկ կարգավիճակով ուղի,միջանցք, որտեղ Հայաստանը չի ունենա մաքսային և սահմանային հսկողություն, իսկ անվտանգությունը և ռեժիմը որոշվելու են Ադրբեջանի ու Թուրքիայի գերակա մասնակցությամբ:
Պատասխան. Դե հա, բայց ԱՄՆ չի թողնի:
Հարց 10․ Շատ լավ, բայց պայմանագրում ասված է, որ լինելու է «անխոչընդոտ» հաղորդակցություն Ադրբեջանի և Նախիջևանի միջև, և դա ապահովելու են երրորդ կողմերը և միայն Հայաստանը և դա նշանակում է որ մեր վերահսկողությունը դուրս է մնում՝ ստեղծելով միջանցքի ռեժիմ և Թրամփը դրա վկան է, ոչ թե երաշխավորը:
Պատասխան. Բա վկան հեչ, դա երաշխիք չի՞ փաստորեն:
Պատասխան հարցին. Հիշեցնում եմ Թրամփը նախագահ է սահմանափակ ժամանակով ու տված խոստումն էլ սահմանափակվել է «խնդիր լինի զանգեք» տարբերակով: Բա, որ զանգի չվերցնի: Հիմա էդ վկան երաշխիք է՞:
Պատասխան - Հա դե չէ ,տենց չեղավ:
Հարց 11․ Ասա էլի ամեն դեպքում, ոնց ես մտածում, եթե ճանապարհը անցնում է Հայաստանի տարածքով, բայց Հայաստանը չի վերահսկում մուտքն ու ելքը, դա ի՞նչ է՝ ճանապարհ, թե՞ միջանցք ու էդտեղ Հայաստանը կա, թե չէ՞․
Պատասխան. Փաստորեն չկա. Բա ինչի՞ են ասում, որ չենք տվել միջանցք ու այդ ճանապարհը ՀՀ ինքնիշխանության տակ է, կարող է ամեն դեպքում չեն տվել:
Պատասխան հարցին- Համառ ջան փաստաթղթում «միջանցք» բառը ուղղակիորեն չկա, բայց օգտագործված է միջազգային իրավունքի միջանցքային բովանդակությանը շատ մոտ և նույնական եզրույթ՝ «անխոչընդոտ կապ» կրկին հիշիր Վրաստան գնալ գալդ: Սա նշանակում է Հայաստանի սուվերեն վերահսկողության սահմանափակում տվյալ հատվածում։ Սա փաստացի համապատասխանում է միջանցքի գաղափարին միջազգային իրավունքում, նույնիսկ եթե բառացիորեն «corridor» կամ «միջանցք» չի գրված։
Սա մի փաստաթուղթ է, որը վկայում և ձևակերպում է միջանցքային ռեժիմ, բայց այն ներկայացված է, որպես «անխոչընդոտ կապ» , «unimpeded connectivity» փափուկ տերմինով՝ Փաշինյանիդ, կներես Փաշինյանի հանդեպ քաղաքական և հանրային ընդդիմությունը նվազեցնելու և հասարակության համար ավելի ընդունելի խաբկանք դարձնելու նպատակով։
Հարց 12. Անկախ նրանից դու Փաշինյանին կընդդիմանաս իր «չխոստացած» ու «չտված» միջանցքը «չտալու» համար, թե չէ, ասա խնդրում եմ Փաշինյանը տվել է ճանապարհ, թե՞ միջանցք։
Պատասխան․ Լուռ և համառ հայացք, բայց կասկածը մեջը:
Հարց 13. Հիմա կասկածում ես, որ Փաշինյանը քեզ խաբել է:
Պատասխան. Կարևորը խաղաղություն լինի:
Հարց 14. Քեզ խաբողի բերածը խաղաղություն է, թե խաղաղություն բառ, որը գցել է բերանդ, որ դրանով խաղաս:
Պատասխան. Օֆ դե եսիմ է, ես քաղաքականությունից չեմ հասկանում:
Պատասխան պատասխանին- Ես քո տեղը քաղաքականությունից հասկանում եմ, բայց ես քեզ ու ձեզ չեմ հասկանում»: