«Քանի մենք ենք իշխանության, ՀՀ-ն ԼՂ-ի բնակիչների վերադարձի նպատակ չի հետապնդելու»․ Արուսյակ Ջուլհակյան
![]() 707 Հինգշաբթի, 14 օգոստոսի, 2025 թ., 10:48 «ՀՀ-ն և մեր կուսակցությունը Լեռնային Ղարաբաղի մեր բնակիչների կոլեկտիվ վերադարձի օրակարգ չունի»,- «Սիվիկ»-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։ «Եթե կլինեն առանձին անհատներ, որոնք կկարծեն, որ իրենք ուզում են, կարող են վերադառնալ Ադրբեջան, բնականաբար, իրենք դա առանձին կերպով կարող են փորձել։ Բայց մենք իրատեսական չենք համարում ԼՂ-ի բնակիչների կոլեկտիվ վերադարձը Ադրբեջան, որովհետև չկան որևէ միջազգային մեխանիզմներ, երաշխիքներ։ Քանի դեռ մենք ենք իշխանության, ՀՀ-ն այդ նպատակը չի հետապնդելու»,- նշել է պատգամավորը և ընդգծել, որ այդ վերադարձը նույնիսկ եթե լինի հնարավոր, լինելու է բացառապես Ադրբեջանի Հանրապետության դրոշի ներքո, վերադառնալու են որպես Ադրբեջանի քաղաքացիներ։ «ՀՀ-ն առանց այն էլ իրեն չափից դուրս շատ հարվածի տակ է դրել ԼՂ-ի ողջ բանակցային գործընթացում, և դրա պատճառով է եղել նաև, որ մենք վերջում արդեն հասել ենք այն հանգրվանին, որ մեր սուվերեն տարածքն է հարձակման ենթարկվել։ Մենք այլևս ոչ մեզ էինք կարողանում պաշտպանել, ոչ էլ ԼՂ-ին»,- հավելել է Ջուլհակյանը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
