«Իրանից կարող են լինել հայտարարություններ, որոնք կառավարության հետ սինխրոնացված չեն»․ «Իրանն այսօր»
![]() 144 Այսօր, 11:42 «Իրանն այսօր» թելեգրամյան ալիքի գրառումը․ «Երկար գրառում Հայաստանի ու Ադրբեջանի միջև ստորագրված փաստաթղթին իրանական արձագանքների, դրա տարբերությունների ու Իրանի ներքին քաղաքականության հետ դրանց կապերի մասին։ 1․ «Միջանցքի» հարցում իրանական կողմի դիրքորոշումը եղել և մնում է նույնը. երթուղին պետք է բացվի ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության պահպանման, սահմանների անփոփոխելիության շրջանակներում: Սա Իրանում իրենց շահն են համարում։ Ըստ Իրանի ԱԳ նախարարի՝ այս սկզբունքները Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթում հաշվի են առնվել: 2․ Իրանական կողմի մյուս մտահոգությունը արտատարածաշրջանային ուժերի, իսկ ավելի կոնկրետ՝ ԱՄՆ ներգրավածությանն է առնչվում: Այդ մասին արտահայտվել են թե՛ ԱԳՆ-ն, թե՛ նախագահը, թե՛ այլ ինստիտուտների ներկայացուցիչներ, այդ թվում՝ գերագույն առաջնորդի խորհրդականը, ԻՀՊկ առնվազն մեկ բարձրաստիճան պաշտոնյա ու պատգամավորներ: 3․ Իրանական կողմի համար խոսքն այստեղ ոչ միայն պարզապես իր հակառակորդ ԱՄՆ-ի մասին է, այլ նաև առանձին վերցրած՝ Թրամփի մասին, որը․ 4․ Իրանի ներքին քաղաքականության մասին ամենակարևոր կետերից մեկն այն է, որ Իրանում կա՛ ներքին քաղաքականություն։ Այո, երբեմն հեռվից թվում է, թե Իրանը ունիտար, մեկ կենտրոնից անվերապահ կառավարվող միասնական օրգանիզմ է, բայց դա այդքան էլ միանշանակ չէ։ Իրանում տարբեր ինստիտուտներ ունեն իրենց դերակատարությանը, կառավարության հետ առանձին փոխհարաբերությունները, հակասություններ կան ճամբարային տարբեր թևերի մեջ, և այդ բոլոր հակասությունները դիտվում են նաև ԱՄՆ հետ հարաբերությունների համատեքստում։ Ըստ այդմ՝ Իրանից կարող են լինել հայտարարություններ, որոնք կառավարության հետ սինխրոնացված չեն։ Սա հատկապես վառ է դրսևորվում այն ժամանակ, երբ կառավարությունը ներկայացնում է բարեփոխական թևը, իսկ մյուս ինստիտուտները պահպանողական։ Հիմա հենց այդպիսի դասավորություն է։ 5․ Իրանի մյուս ինստիտուտներում, ինչպես նշեցի, գերիշխում են պահպանողականները (որոնք էլ միատարր չեն ու ունեն տարբեր հոսանքներ)։ Իսրայելի հետ պատերազմից ու ԱՄՆ կողմից հարվածներից հետո այս ինստիտուտները հատկապես շատ սուր են արձագանքում Իրանի՝ բարեփոխական համարվող կառավարության հայտարարություններին, քանի որ վերջինս չի բացառում ԱՄՆ հետ երկխոսությունը: Հենց այս օրերին կառավարության հասցեին կոշտ քննադատություններ են հնչեցնում ԻՀՊԿ-ն (ընդ որում՝ խոսքը նույն անձի մասին է, որը արտահայտվել է նաև վաշինգտոնյան փաստաթղթի մասին), որոշ պատգամավորներ, գերագույն առաջնորդին հարող ԶԼՄ-ներ։ Նույն տրամաբանությամբ նրանք սուր և կոշտ են արձագանքում ԱՄՆ ներգրավվածությամբ հայ-ադրբեջանական գործընթացներին: Սա նաև առիթ է այս խմբերի համար, որ քննադատեն կառավարությանը՝ մեղադրելով բավարար քայլեր չձեռնարկելու համար։ Ու նրանք կարող են ավելի անկաշկանդ լինել իրենց հայտարարություններում: 6․ Իսկ բարեփոխական թևը, այդ թվում՝ կառավարությունը, հատկապես պատերազմից հետո փորձում է առաջ տանել երկրում խորքային բարեփոխումների օրակարգ։ Նրանք Իրանի խնդիրները պայմանավորում են ոչ թե արտաքին զարգացումներով, այլ երկրի ներսում ծայրահեղական մոտեցումների առկայությամբ։ Ավելին, այս օրերին կառավարական մամուլում եղել է հրապարակում, որտեղ «միջանցքի» թեման օգտագործվել է առաջ տանելու այն թեզը, որ ճգնաժամերին արագ արձագանքելու համար պետք է ավելացնել նախագահի լիազորությունները: 7․Վերադառնալով միջանցքին․ Իրանի կառավարությունը կարող է առայժմ առաջ տանել այն քաղաքականությունը, որը որդեգրել էր այս օրերին։ Իսկ պահպանողականները կարող են շարունակել նույն կոշտ դիրքորոշումը և հետագայում։ Կախված իրավիճակի զարգացումից՝ նրանք կարող են կառավարությանը մեղադրել անգործության, ընդհուպ մինչև՝ «Կովկասը կորցնելու մեջ»։ Գործնականում Իրանի կառավարությունը, ակտիվ դիվանագիտական աշխատանքներից բացի, քիչ լծակներ ունի, ու հենց դիվանագիտությունն էլ բանեցնում է։ Կառավարությունը նաև փորձում է ակտիվացնել «Արասի միջանցքի» գործարկումը։ Սա փաստացի Սյունիքի հարավով անցնելիք երթուղու զուգահեռ երթուղին է Իրանի տարածքում։ Պատահական չէ, որ այս ամենի ֆոնին Իրանի ճանապարհների փոխնախարարը այցելել ու ծանոթացել է նախագծի իրագործման աշխատանքներին, ընդգծել դրա իրագործման անհրաժեշտությունը։ 8․ Ի լրումն Իրանում ներքին քաղաքական պայքարի կետին․ Իրանի նախագահի լիազորությունների ավելացման խնդիրը բարձրաձայնվել է տարիներ շարունակ, առայժմ դրանք չեն ընդլայնվել, ու շատ բարդ է պատկերացնել դրա իրագործումը։ Բայց գործող նախագահ Փեզեշքիանը իրեն հասանելի մեկ այլ փոփոխություն է արել: Շուրջ երկու շաբաթ առաջ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար է նշանակել Ալի Լարիջանիին, որը հայտնի է որպես չափավորական գործիչ ու բարեփոխականների հետ կառուցողական համագործակցության փորձ ունի: Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը առանցքային դեր ունի ԻԻՀ արտաքին քաղաքականության մշակման գործում, ու առնվազն այս ուղղությամբ կառավարությունը փորձում է ամրապնդել իր դիրքերը՝ դիմակայելու մյուս ինստիտուտների ճնշումներին»։ Աղբյուրը` «Իրանն այսօր» |
«Տիկին դատախազ, պատրա՞ստ եք ներողություն խնդրելու և ապաշխարելու»․ Բագրատ Սրբազան
1214:30Հայտնի է Պուտին-Թրամփ հանդիպմանը մասնակցող ռուսական պատվիրակության կազմը
5614:26«Մեղադրանքն իրականության հետ աղերս չունի»․ Հովիկ Աբրահամյան (տեսանյութ)
6014:18Հովիկ Աբրահամյանի գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
6514:06«Ադրբեջանից հնչող հայտարարությունները հակասում են համաձայնագրի կետերին»․ Տաթևիկ Հայրապետյան
4913:36Սիրիայում կառավարական ուժերի և քրդական կազմավորումների միջև բախումներ են տեղի ունենում
12613:25«Եթե Ադրբեջանը Սև լճի տարածքները չտա, ի՞նչ եք անելու»․ հարց՝ Դավիթ Խուդաթյանին (տեսանյութ)
13413:18«ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցությունը և Սյունիքում ռուս սահմանապահների ներկայությունը պետք է հաշվի առնվեն»․ ՌԴ ԱԳՆ
13413:02