«Եթե Ադրբեջանը Սև լճի տարածքները չտա, ի՞նչ եք անելու»․ հարց՝ Դավիթ Խուդաթյանին
![]() 317 Հինգշաբթի, 14 օգոստոսի, 2025 թ., 13:18 «Երբ դեռ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատումը չի իրականացվել և սահմանը չի որոշվել, բայց եթե Ադրբեջանն ինչ-որ պահի ասեց՝ Սև լճի հարակից տարածքները ձեզ չեմ տալիս, որովհետև դրանք իմն են, ի՞նչ եք անելու»,- ճեպազրույցի ժամանակ հարց ուղղվեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանին։ Խուդաթյանը պատասխանեց․ «Հարցը հասցեագրվում է նաև սահմանազատման պրոցեսին։ Մենք վստահ ենք, որ սահմանազատման պրոցեսի արդյունքում այդ խնդիրները ամբողջությամբ կլուծվեն։ Հստակ ձևակերպվել է սահմանազատման այն պրոցեսը և տրամաբանությունը, որն արդեն իրականացվել է Կիրանցում։ Նախորդիվ իրականացված սահմանազատման պրոցեսը մեզ վստահություն է տալիս, որ նախ՝ այդ պրոցեսը շարունակական է լինելու, և երկրորդ՝ այդ պրոցեսով լուծում են ստանալու ձեր թվարկած խնդիրները։ Կա պայմանավորվածություն, որ սահմանազատման պրոցեսը շարունակվելու է, և ես հավատում եմ, որ խնդիրները, որոնք հասցեագրվելու են սահմանազատման գործընթացին, իրենց լուծումն են ստանալու խաղաղ ճանապարհով՝ սահմանազատման գործիքի կիրառմամբ»։
|

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
