«Ի սկզբանե կալանքը որպես խափանման միջոց ընտրելը խայտառակություն էր, և հիմա փորձ է արվում դա շարունակել»․ Արամ Վարդևանյան
![]() 258 Հինգշաբթի, 14 օգոստոսի, 2025 թ., 20:18 «Սամվել Կարապետյանի կալանքի միջնորդության նիստը սկսվել է, դեռևս քննիչն է ներկայացրել միջնորդությունը»,- այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Սամվել Կարապետյանի պաշտպաններից Արամ Վարդևանյանը։ Նշենք, որ Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքը երկարաձգելու՝ դատախազության ներկայացրած միջնորդության քննությունն ընթանում է՝ արդեն մոտ 3 ժամ։ «Ակնհայտ անհիմն միջնորդություն է ներկայացվել, նվազագույն հիմնավորվածության շեմը բնավ չհաղթահարած։ Այս միջնորդությունը վերնագրված է Սամվել Կարապետյանին վերաբերող, սակայն Սամվել Կարապետյանի առնչություն ընդհանրապես չկա։ Ցանկացածի անունը կարող էր լինել»,- նշեց պաշտպանը՝ հայտնելով, որ դատական նիստը կարճ ժամանակով ընդհատվել է, քիչ անց կշարունակվի։ «Ներկայացվել է միջնորդություն, վարույթն իրականացնող մարմինը գտնում է, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց պետք է դեռևս գործի, այն պարագայում, երբ ի սկզբանե, երբ այս խափանման միջոցն ընտրվել էր, իրավական առումով դա խայտառակություն էր։ Եվ հիմա փորձ է արվում այդ խայտառակության շարունակությունն իրացնել դատարանում»,- նշեց փաստաբանը՝ հույս հայտնելով, որ ի վերջո արդարությունը և իրավունքը կգերակայեն։ |

Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
10610:30
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
8509:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
9009:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
388Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
382Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
371Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
238Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
321Երեկ, 12:57
