Ուրբաթ, 15 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

«Սրբազանն ազատ է, մնացյալս՝ բանտարկյալ»․ Գեղամ Մանուկյան

«Սրբազանն ազատ է, մնացյալս՝ բանտարկյալ»․ Գեղամ Մանուկյան
52
Այսօր, 18:36

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Սրբազանն ազատ է, մնացյալս՝ բանտարկյալ...
Այսօր առաջին ատյանի քրեական դատարանի Նոր Նորքի նստավայրի առաջ հարյուրավոր քաղաքացիներ էինք հավաքված։ Ներկա էին աչք ծակող շատ մեծ թվով հոգեւորականներ, այդ թվում եպիսկոպոսներ։ Դահլիճում վաղուց տեղ չկար, դրսում արեւի տակ ժամերով սպասում էինք Միքայել սրբազանի խափանման միջոցը փոխելու դատարանի որոշմանը։ Շատերը՝ վաղուց ծանոթներ, պայքարի զինակիցներ զրույցների էին բռնվել, մինչեւ մեքենաներից մեկից բարձրախոսով չհնչեց Միքայել սրբազանի խոսքը։ Նա՝ ոստիկանների հսկողության տակ, մենք՝ ազատ քայլողներ։
Հանկարծ քարացան բոլորն ու անձայն լսում էին Սրբազանի խոսքը, որ Ազատության մասին քարոզ էր սեփական օրինակով։
Մի պահ բոլորն անդրադարձան, որ իրականում Ազատության մեջ Սրբազանն է, մենք՝ բանտարկյալը։
Լսեք նրա քարոզը, որ Ազատության, մեր երկրի անկախության ու ազատագրման մասին է...»։

Աղբյուրը`   Գեղամ Մանուկյան