«ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը փաստում է Ադրբեջանում հայերի պատանդառությունը, Արցախի էթնիկ զտումը և քրիստոնեական ժառանգության ոչնչացումը»․ ՀՅԴ
![]() 214 Շաբաթ, 16 օգոստոսի, 2025 թ., 18:02 «Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն»-ը ֆեյսբուքյան էջում գրել է․ «ԱՄՆ պետդեպարտամենտը հրապարակել է Ադրբեջանում մարդու իրավունքների մասին 2024թ․ զեկույցը, որում տեղ գտած օբյեկտիվ դիրքորոշումների լույսի ներքո Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ամերիկյան վարչակազմին կրկին կոչ է արել անհապաղ քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումները դադարեցնելու համար, կիրառել 907-րդ բանաձևը, ինչպես նաև ադրբեջանական պատերազմական հանցագործների համար գործադրել «Մագնիցկու գլոբար պատժամիջոցները», ապահովել հայ ռազմագերիների ու գերիների անվերապահ ազատ արձակումը։ Զեկույցը նշում է նաև Freedom House-ի 2024 թ․ նոյեմբերի 11-ի ուսումնասիրությունը, ըստ որի՝ Ադրբեջանը «իրականացրել է համակարգված ռազմավարություն՝ 2020-2023 թթ․ ընթացքում լիովին հայաթափելու Լեռնային Ղարաբաղը՝ հայ բնակչությանը ենթարկելով հարձակումների, ահաբեկման, հիմնական իրավունքներից և կենսապահովման պայմաններից զրկելու և հարկադիր տեղահանության նպատակով»։ Freedom House-ի 133 էջանոց զեկույցում եզրակացվում է, որ «Ադրբեջանը էթնիկ զտման է ենթարկել Արցախը՝ հարկադիր տեղահանումը կիրառելով որպես միջոց», կառավարություններին կոչ է արվում «նպատակային պատժամիջոցներ կիրառել պատասխանատու ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ, դադարեցնել զենքի, տեխնոլոգիաների և հետախուզական տվյալների մատակարարումը Ադրբեջանին և շարունակել միջազգային իրավական մեխանիզմներով հետապնդել արդարության ապահովումը՝ ներառյալ ԱՄԴ և ՄԻԵԴ դատավարությունները»։ Զեկույցը նաև նշում է, որ մամուլի հրապարակումների համաձայն՝ «2024 թ․ հոկտեմբերի 24-ի դրությամբ Արցախում մնացել էին ընդամենը 15 հայ բնակիչներ», իսկ Caucasus Heritage Watch-ը արձանագրել է «Շուշիում Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու և Ղազանչեցոց գերեզմանատան ոչնչացումը»։ Զեկույցը նաև մեջբերում է Bellingcat-ի 2024 թ․ սեպտեմբերի հետաքննությունը, որտեղ «արբանյակային և սոցիալական մեդիայի լուսանկարները ցույց են տալիս Ստեփանակերտում շենքերի և տների հսկայական ավերակներ»։ Զեկույցի հրապարակումը տեղի է ունեցել ԱՄՆ-ի միջնորդությամբ ձեռք բերված՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև «խաղաղության գործարքից» ընդամենը մի քանի օր անց։ Այդ գործարքը լայնորեն քննադատվում է հենց այդ հանցագործությունները անտեսելու համար։ Պետդեպարտամենտի եզրակացությունները հաստատում են Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի դիրքորոշումը՝ առանց արդարության և պատասխանատվության Ադրբեջանին ցուցաբերվող օգնությունն ու զիջումները միայն խրախուսում են վերջինիս ագրեսիան։ Մեկնաբանելով պետդեպարտամենտի զեկույցը՝ Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նկատել է․ «Հենց Թրամփի վարչակազմի մարդու իրավունքների զեկույցը որևէ կասկած չի թողնում առ այն, որ Ադրբեջանը շարունակում է պահել և խոշտանգել հայ գերիներին, ոչնչացնել հայկական ժառանգությունը և համակարգված կերպով վերացնել Արցախի հայկական հետքը»։ 907-րդ բանաձևի կիրարկումից հրաժարվելը պարգևատրում է այս հանցագործությունների համար։ Մենք կոչ ենք անում վարչակազմին չեղարկել այդ որոշումը, արգելել զենքի վաճառքը և պատժամիջոցներ կիրառել այդ ոճրագործությունների կազմակերպիչների դեմ՝ «Գլոբալ Մագնիցկու» օրենքով սահմանված կարգով»։ «Համաձայնագիրը, որն անտեսում է Ադրբեջանի կողմից 2023 թ․ իրականացված ցեղասպանական էթնիկ զտումը Արցախում, հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը, հայ գերիների խոշտանգումն ու պահումը և տեղահանված հայերի վերադառնալու իրավունքը, չի կարող հիմք հանդիսանալ երկարատև ու ամուր խաղաղության համար։ Այն պարզապես կանաչ լույս է Բաքվին՝ նոր հարձակումների համար, վստահ լինելով, որ Վաշինգտոնը հետևանքներ չի ստեղծի»։ Օգոստոսի 8-ին Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ԱՄՆ Կոնգրեսում տարածել է հուշագիր՝ ներկայացնելով Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված համաձայնությունների հիմնական թերությունները։ Հայ դատի հանձնախումբն իրականացնում է նաև համայնքային աշխատանքներ՝ ԱՄՆ իշխանությունների վրա կենտրոնացնելով հասարակական ճնշում։ Մասնավորապես, ամերիկահայերը կարող են այցելել anca.org/realpeace կայք՝ կոչ անելու նախագահ Թրամփին և Կոնգրեսի անդամներին՝ դեմ լինել ԱՄՆ ռազմական օգնությանը Ադրբեջանին, պահանջել հայ ռազմագերիների ազատ արձակում և աջակցել Բաքվի պատերազմական հանցագործների դեմ պատժամիջոցների կիրառմանը։ ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակ ![]() Աղբյուրը` Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն |

«Ալիևի ինքնախոստովանական ցուցմունքները»․ Տաթևիկ Հայրապետյան (լուսանկար)
4409:36
Անկուսակցականները չեն շտապում. «Հրապարակ»
5909:06
Լռություն՝ «մեծ մարտից» առաջ. «Հրապարակ»
6209:00
«Ժամանակն սկսել է աշխատել Փաշինյանի դեմ». Վլադիմիր Մարտիրոսյան
25802:06
«TRIPP-ի հետ կապված՝ մեծ է հոռետեսությունը վրացի, ռուս, իրանցի փորձագետների շրջանում». Արմեն Պետրոսյան
18101:12
«Սարգսյանի հարցազրույցը սառը ցնցուղ էր, բնական է, որ Նիկոլը պիտի ցնցումների մեջ ընկներ»․ Էդուարդ Շարմազանով
19300:24
«Այսօրվա ընտրություններն այն մասին են, թե ինչ Հայաստան է լինելու վաղը՝ 2026 թվականից հետո»․ Սևակ Հակոբյան
15500:22
ԱՄՆ-ն և Իսրայելը Գազայում ՀԱՄԱՍ-ի գրոհայինների վերաբերյալ համաձայնության են եկել
20300:13

