««Արևմտյան Ադրբեջան» ասելով՝ Ադրբեջանը հավակնություններ ունի ՀՀ ամբողջ տարածքի նկատմամբ»․ Տաթևիկ Հայրապետյան
![]() 312 Շաբաթ, 16 օգոստոսի, 2025 թ., 23:48 «Ադրբեջանում նկատվում է իրենց հռետորաբանությունը թաքցնելուն միտված քաղաքականություն, որովհետև նյութերի մեծ մասը, որոնք կապված են զավթողական կոնցեպտների, հայատյացության և սպառնալիքների հետ, հրապարակվում են բացառապես ադրբեջանալեզու աղբյուրներում»,- «168Ժամ»-ի հետ զրույցում նշեց ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը: Նրա դիտարկմամբ՝ «Արևմտյան Ադրբեջան» ասելով Ադրբեջանը նկատի ունի, որ այն ներառում է ոչ թե ՀՀ տարածքի մեծ մասը, այլ ամբողջ տարածքը․ «Նույնիսկ ավելի շատ, քան Նիկոլ Փաշինյանի «Իրական Հայաստանը». եթե այն 29.743 է, իրենք 29.800 քառակուսի կիլոմետր տարածքի հանդեպ հավակնություն ունեն»: «Եվ սա զուտ քարոզչություն չէ, այլ խորքային քաղաքականության մի մաս է, որը մտել է նաև կրթական ոլորտ: Եթե ադրբեջանցի երեխայի 5-րդ դասարանի դասագրքում է գրված, որ Խորհրդային Հայաստանը ձևավորվել է «Արևմտյան Ադրբեջանի» կամ ադրբեջանական հողերի վրա, և այս տարածաշրջանում Հայաստան չի եղել, ապա դա բացարձակ ոչ մի աղերս չունի խաղաղության և բարիդրացիության հետ»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
