«Թրամփն աջակցել է Պուտինի՝ Դոնբասում վերահսկողություն սահմանելու վերաբերյալ առաջարկին»․ դիվանագետ

Դոնալդ Թրամփը աջակցում է Պուտինի առաջարկին, որի համաձայն՝ Մոսկվան պետք է լիակատար վերահսկողություն հաստատի Դոնբասի նկատմամբ՝ Ուկրաինայի հետ խաղաղության համաձայնագրի հասնելու համար։ Այս մասին Fox News-ին հայտնել է անանուն եվրոպացի դիվանագետ։
Fox News-ի փոխանցմամբ՝ դրա դիմաց Ռուսաստանը պետք է սառեցնի առաջնագիծը այլ տարածքներում։ Ավելի վաղ Reuters-ը հրապարակել էր Պուտինի պայմանները հակամարտության խաղաղ կարգավորման համար, որոնք նա, իբր, առաջ է քաշել Ալյասկայում կայացած հանդիպման ժամանակ։ Դրանց համաձայն՝ Մոսկվան առաջարկել է հետևյալ կետերը՝
— Հրադադար չի նախատեսվում մինչև համապարփակ խաղաղության համաձայնագրի կնքումը։
— Ուկրաինան պետք է դուրս բերի իր զորքերը ԴԺՀ և ԼԺՀ տարածքներից՝ Խերսոնի և Զապորոժիեի մարզերում առաջնագծի սառեցման դիմաց։ Ռուսաստանը նաև պատրաստ է լքել Սումիի մարզի տարածքները։
— Ուկրաինային կարգելվի անդամակցել ՆԱՏՕ-ին։ Մոսկվան նրան կտրամադրի անվտանգության երաշխիքներ։
— Հակառուսական պատժամիջոցների մասնակի վերացում։
— Ռուսերենի պաշտոնական կարգավիճակ մի շարք շրջաններում կամ ամբողջ Ուկրաինայում, Ռուս ուղղափառ եկեղեցու իրավունքի ազատ իրագործում ամբողջ երկրում։
— Առնվազն՝ Ղրիմի նկատմամբ Ռուսաստանի ինքնիշխանության պաշտոնական ճանաչում»։

Արսեն Գևորգյանի մահվան և իշխանության ընդդիմախոսների հանդեպ զանգվածային հետապնդումների թեմայով ասուլիս․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
2511:24
Ազգային ժողովի արտահերթ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
3611:18
Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը կարող են հանդիպել Դուբլինում
4911:06
Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
3711:00
«Արդյո՞ք անհրաժեշտ է հրաժարվել պատմական փաստաթղթից, որով վերականգնվել է անկախ պետականությունը»․ Արմեն Հովասափյան
5410:54
«Ստորագրվեց աննկատ․ չկար հասարակական ընդվզում, լուռ էին ընդդիմադիրները»․ Կարեն Հեքիմյան
7010:42
«ՄԱԿ-ում խոսել եմ նաև Ադրբեջանի կողմից ՀՀ-ին պարտադրվող նոր սահմանադրության մասին»․ Լևոն Քոչարյան
5910:30
«Հայաստանի համար ստեղծված իրավիճակը պահանջում է լուրջ պետական հաշվարկներ»․ Վահան Բաբայան
6510:18