«Վաշինգթոնի հանդիպումից հետո իշխանական քարոզիչները կեղծիքի նոր մակարդակի են հասել». Տաթևիկ Հայրապետյան
![]() 240 Չորեքշաբթի, 20 օգոստոսի, 2025 թ., 17:42 Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ես նախորդիվ գրել ու խոսել եմ, որ ՀՀ իշխանությունները ու նրանց սպասարկող քարոզչական ապարատը փորձում են հայ հանրության աչքում Ադրբեջանի կեղծ խաղաղասիրական իմիջ ստեղծել՝ շատ հաճախ ուղղակի անտեսելով կամ չտեսնելու տալով Ադրբեջանի հնչող վտանգավոր ու զավթողական ծրագրերը։ Բայց Վաշինգթոնի հանդիպումից հետո իշխանական քարոզիչները կեղծիքի նոր մակարդակի են հասել՝ ուղղակի սուտ տեղեկություն տարածելով, թե իբր «Արևմտյան Ադրբեջան» զավթողական անունը կրող համայնքը կամ դրան առնչվող կազմակերպությունները դադարեցրել են իրենց գործունեությունը։ Ես դրան իմ էջում մանրամասն անդրադարձել էի՝ բերելով հստակ փաստեր, որ այդ լուրը ԿԵՂԾ է։ Անգամ այդ զավթողական անունը կրող համայնքի ղեկավար, պատգամավոր Ազիզ Ալիքբերլին հերքեց այդ լուրը՝ ասելով, որ «Սա բացարձակ կեղծ լուր է։ Նման պնդումները գալիս են Հայաստանից․․․»։ Մի քանի այլ ադրբեջանցի պատգամավորներ ևս հերքել էին այդ լուրը։ Աղբյուրը` Տաթևիկ Հայրապետյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
