«Ենթադրաբար ՀՀ-ն կփոխի իր պաշտոնական ընդունելությունների արարողակարգը»․ Հակոբ Բադալյան
![]() 229 Չորեքշաբթի, 20 օգոստոսի, 2025 թ., 17:18 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանը Հայաստանից հետո անմիջապես մեկնել է Բելառուս: Բելառուս ժամանելուց հետ նրա այցը մեկնարկել է Մինսկում «Հայրենիքի համար զոհվածների» հուշարձանին ծաղկեպասակ դնելով: Հայաստանում Իրանի նախագահը պաշտոնական այցի ընթացքում չի այցելել Ծիծեռնակաբերդ, որը մեր պաշտոնական արարողակարգի մաս է: Ցավոք, Իրանի նախագահների դեպքում սա նորություն չէ: Ես չեմ կարող վստահ պնդել, որ Հայաստան այցերի ընթացքում Իրանի ոչ մի նախագահ չի եղել Ծիծեռնակաբերդում, բայց վստահ կասեմ, որ դարձյալ եղել են պաշտոնական այցեր, որոնց ընթացքում սակայն Իրանի նախագահները չեն եղել Ծիծեռնակաբերդում: Իրանի նախագահը չի այցելել նաև Մայր Աթոռ: Այստեղ չեմ կարող վստահաբար ասել, թե ինչպիսին է եղել արարողակարգի այդ մասով Իրանի նախագահների այցերի պատմությունը: Բայց, տվյալ պարագայում այս թեման շոշափում եմ ոչ անմիջականորեն Իրանի նախագահի այցը «թիրախավորելու» համար: Թիրախավորել Իրանի նախագահի Հայաստան այցը՝ անմտություն է: Դա շատ կարևոր այց է, Իրանը՝ կարևորագույն երկիր Հայաստանի համար: Այս թեման ուշադրության է արժանի այլ համատեքստում: Մասնավորապես այն «կոնցեպտի», որ առաջ է քաշում Նիկոլ Փաշինյանը: Ըստ էության, նրա առաջ քաշած տրամաբանությունը ենթադրում է, որ Հայաստանի հանրապետությունը կփոխի նաև իր պաշտոնական ընդունելությունների արարողակարգը»։ Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
