«Ահռելի թաքցվող հատված կա, որը դոզավորված կներկայացնեն»․ Կարեն Բեքարյան
![]() 127 Երկուշաբթի, 25 օգոստոսի, 2025 թ., 10:18 «Այս պայմանավորվածությունների մեջ կա ահռելի թաքցվող հատված, որը մաս-մաս, դոզավորված կներկայացնեն մեր հանրությանը»,- 168-ի եթերում, անդրադառնալով վաշինգթոնյան փաստաթղթին, ասաց «Հայացք» վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ, Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով հանձնախմբի ներկայացուցիչ Կարեն Բեքարյանը։ «Մարդիկ Վաշինգթոնում փաստաթղթով, իբրև ծրագիր են ֆիքսում, բայց այդ ծրագիրը հրապարակված չէ։ Ինչո՞ւ։ Կա՛մ այն պատրաստ չէ, կա՛մ թաքցնում են հանրությունից։ Մենք այսօր գործ ունենք արտահոսքերի կամ մարդկանց պատկերացում-վերլուծությունների հետ, որոնց վրա հենվել հնարավոր չէ։ Ասում են՝ «անխոչընդոտ անցում», օրինակելի փաստաթղթի դեպքում դրա գլխին աստղանիշ պետք է դրված լիներ, տակն էլ լիներ բացատրությունը։ Եթե սահմանապահը ստուգում է անձնագիր, մաքսավորը ստուգում է բեռները, եթե ճանապարհի վրա կա լուսացույց, որը մեկ-մեկ կարմրում է, դա խոչընդո՞տ է, թե՞ ոչ։ «Անխոչընդոտ» ասվածի բացվածքը չկա, չկա «Թրամփի ուղու» ծրագիրը և հայ-ամերիկյան պայմանագիրը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
