Երեքշաբթի, 26 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +26 °C

«Տասնյակ հայ գերիների Ադրբեջանում խոշտանգում են, իսկ Փաշինյանը վստահություն է կառուցում Ադրբեջանի հետ»․ Ոսկան Սարգսյան

«Տասնյակ հայ գերիների Ադրբեջանում խոշտանգում են, իսկ Փաշինյանը վստահություն է կառուցում Ադրբեջանի հետ»․ Ոսկան Սարգսյան
54
Այսօր, 09:54

Տասնյակ հայ գերիների Ադրբեջանում սպանել են, Նիկոլ Փաշինյանը վստահություն է կառուցում Ադրբեջանի հետ
Երեկ Սյունիքում դեսպանահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է․ «Մեր հանրային դիսկուրսում էպիկ նախադասություն կա՝ ինչպե՞ս կարելի է վստահել Ադրբեջանին: Եվ սա հնչում էր առաջ, հնչելու է հետո։ Չի նկատվում, որ խնդիրը կաթիլ-կաթիլ ինչ-որ վստահություն կառուցելն է։Ավելին ասեմ, եթե փոխադարձաբար Հայաստանը և Ադրբեջանն իրար վստահեին, որևէ թուղթ ստորագրելու անհրաժեշտություն պարզապես չէր լինի: Դիվանագիտությունն անվստահության միջավայրում վստահության ինչ-որ հենման կետ կամ տեսական հնարավորություն ստեղծելն է»։
Տասնյակ հայ գերիների Ադրբեջանում սպանել են, կենդանի մնացածներին խոշտանգում, հնարավոր մեղադրանքներով դատում են, արցախցիների գերեզմանները, հուշարձանները քանդում, պղծում են, Նիկոլ Փաշինյանը խոսում է Ադրբեջանի հետ վստահություն կառուցելու մասին»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան