4 մլն դրամանոց պայմանագիր «Զովեր Քնսթրաքշն»-ին` ՔՊ-ին կլորիկ գումար նվիրաբերելու դիմաց. «Ժողովուրդ»
![]() 55 Այսօր, 09:30 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ Երեւանի քաղաքային իշխանությունները եւ Կառավարության ներկայացուցիչները ներկա գտնվեցին Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի հիմնարկեքի արարողությանը։ Այս շինարարության համար Երեւանի քաղաքապետարանը հատկացրել է 4 մլրդ 750 մլն դրամ, որը ներառում է 1-ին եւ 2-րդ փուլի աշխատանքները։ Կառուցումից՝ 1969 թվականից մինչեւ օրս, Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցը երբեւէ չի հիմնանորոգվել: Այն ներկայում գտնվում է Մոսկովյան 3 հասցեում։ Թվում է, թե այո, բացասական ոչինչ չկա, մարզադպրոց է նորոգվում. սակայն հետաքրքիրը ոչ թե հենց մարզադպրոցն է, այլ այն, թե որն է դրա կառուցապատող ընկերությունը։ Պարզվում է՝ 4 մլրդ 750 մլն դրամի պայմանագիրը կնքվել է «Զովեր քնսթրաքշն» ՍՊ ընկերության եւ Երեւանի քաղաքապետարանի միջեւ։ «Զովեր քնսթրաքշն» ՍՊԸ-ի հետ կապվող անձինք 2023 թվականի հուլիսի 31-ին կլորիկ գումարներ են նվիրաբերել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կազմակերպած՝ Երեւանի ավագանու նախընտրական քարոզարշավի դրամահավաք-երեկոյին։ Ինչպես infocom.am-ը գրել էր՝ բնակելի, հասարակական եւ արտադրական շենքերի շինարարությամբ զբաղվող «Զովեր քնսթրաքշն» ՍՊԸ-ի բաժնետերեր Վարդան Խաչատրյանը, Արտակ Խաչատրյանը եւ Արա Ավետիսյանը ՔՊ դրամահավաքին նվիրաբերել են 100-հազարական դրամ։ Արտակ եւ Վարդան Խաչատրյանների հետ մեկ այլ՝ «Միլկ պրոդուկտ» ՍՊԸ-ի բաժնետեր Վահան Մկրտչյանը փոխանցել է 50 հազար դրամ։ «Զովեր քնսթրաքշնի» հետ փոխկապակցված «Զովեր սթաֆֆ» ընկերության տնօրեն Հակոբ Հակոբյանը նվիրաբերել է 2.5 մլն դրամ։ Նույնքան նվիրատվություն է կատարել նաեւ «Զովեր քնսթրաքշն» ընկերության տնօրեն Արմեն Ղազարյանը։ Այսինքն՝ կառուցապատման շինարարական մրցույթները շահած ընկերությունները, որոնք երկար ժամանակ կառուցում, ժամկետներ են խախտում եւ մնում անպատիժ, պատահական ընկերություններ չեն։ Հարկ է նշել, որ 2023 թվականի մարտի 30-ի նիստին Կառավարությունը որոշել է «Հրազդան» մարզահամալիրին սեփականության իրավունքով պատկանող հողամասը նվիրաբերել Երեւան համայնքին՝ Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի նոր մարզաբազայի կառուցման նպատակով»։ |
«Արդյոք ՀՀ-ում արտահերթ ընտրությունների որոշումը կայացվում է Երևանում»․ Վահե Հովհաննիսյան
311:30««Դրուժբա» նավթատարին հարվածները համարժեք են Հունգարիայի և Սլովակիայի վրա հարձակմանը»․ Սիյարտո
3811:18«Ադրբեջանում նախկին ԱՄՆ դեսպանը հոռետեսորեն է գնահատում «Թրամփի ճանապարհ»-ը»․ Տիգրան Խզմալյան
3011:12«Իրանին հարվածելու համար Իսրայելն օգտագործել էր Իրաքի օդային տարածքը»․ ԻՀՊԿ
5510:48«Ամերիկյան պարբերականի ուշադրությունն են գրավել ՀՀ-ում ծավալվող դեպքերը»․ Նարեկ Կարապետյան
4810:36Ավստրալիայում Իրանի դեսպանը կարտաքսվի, Թեհրանում կփակվի Ավստրալիայի դեսպանատունը
6510:24Ռուբիոն եվրոպացի իր գործընկերների հետ քննարկել է Ուկրաինայի հարցը
6210:06«Տասնյակ հայ գերիների Ադրբեջանում խոշտանգում են, իսկ Փաշինյանը վստահություն է կառուցում Ադրբեջանի հետ»․ Ոսկան Սարգսյան
4909:54