Երեքշաբթի, 11 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Մեղրին վաճառվեց մի քանի ոսկով»․ Էդգար Ղազարյան

«Մեղրին վաճառվեց մի քանի ոսկով»․ Էդգար Ղազարյան
108
Երեքշաբթի, 26 օգոստոսի, 2025 թ., 12:54

Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայրենիքի գողն ու գողունի վաճառքը։
Նիկոլ Փաշինյանի Վաշինգտոն կատարած այցից ամենատպավորիչ նկարներից մեկն այն է, երբ համաձայնագրեր ստորագրելու ժամանակահատվածում, Դոնալդ Թրամփը իր աշխատասեղանի դարակից հանում է ոսկե մետաղադրամներ ու հանձնում Փաշինյանին։ Հնարավոր չէ չնկատել Փաշինյանի փայլող աչքերն ու ոգևորությունը՝ ոսկեդրամները ստանալու պահին։ Սա հայրենիքի գողի կողմից մեր հայրենիքը մեզնից գողանալու և օտարին վաճառելու վավերագրության արձանագրված ապացույց է։
Մեղրին վաճառվեց մի քանի ոսկով»։

Աղբյուրը`   Էդգար Ղազարյան