Երեքշաբթի, 11 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Քաղաքական խոսքի համար կալանավորված Ռուբեն Հակոբյանի գործով դատալսումները կմեկնարկեն վաղը»․ Վարազդատ Հարությունյան

«Քաղաքական խոսքի համար կալանավորված Ռուբեն Հակոբյանի գործով դատալսումները կմեկնարկեն վաղը»․ Վարազդատ Հարությունյան
101
Երեքշաբթի, 26 օգոստոսի, 2025 թ., 13:42

Փաստաբան Վարազդատ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բացառապես քաղաքական խոսքի համար կալանավորված, հասարակական-քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանի գործով նախնական դատալսումները մեկնարկում են վաղը։
Այսպես, 27․08․2025թ․ ժամը 14։00-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, «Աջափնյակ 1» նստավայրում (ք. Երևան, Նազարբեկյան թաղամաս 40), դատավոր Դ․ Արղամանյանի նախագահությամբ, տեղի կունենա Ռուբեն Հակոբյանի գործով առաջին դատական նիստը։ Դատական նիստին, ամենայն հավանականությամբ, քննարկվելու է նաև Ռուբեն Հակոբյանի խափանման միջոցի հարցը։
Հիշեցնենք, որ 70-ամյա հասարակական-քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանը մեղադրվում է [արդեն չարչրկված] «իբրև իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր անելու» միջին ծանրության հանցանքի մեջ, սակայն նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է 2-ամսյա կալանքը:
Ռուբեն Հակոբյանի պաշտպաններ՝
Գրիգոր Մեղդեսյան
Վարազդատ Հարությունյան»։