«Գլխատում են ՀԷՑ-ը․ նպատակը քաղաքական հայացքներով իրենց դեմ մարդկանցից ազատվելն է»․ Դավիթ Ղազինյան
![]() 141 Չորեքշաբթի, 27 օգոստոսի, 2025 թ., 13:12 Ռոմանոս Պետրոսյանի նշանակումից հետո մոտ 45-50 աշխատակից է ՀԷՑ-ից հեռացվել։ Այս մասին նա այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀԷՑ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։ «Եկեք չխոսենք միայն հեռացվածների մասին։ Կան շատ դիմում գրողներ, որոնք տարբեր ճնշման միջոցներով են դիմում գրել։ Ես համարում եմ, որ իր նշանակումից հետո մինչև այսօր դիմում գրողները հեռացվածի կարգավիճակով պետք է ունենան, որովհետև տարբեր ճնշումներով չեն դիմացել, դիմում են գրել շառից-փորձանքից հեռու՝ դիմում են դրել, գնացել»,- ասաց Ղազինյանը։ Նրա խոսքով՝ թեպետ ՀԷՑ–ի 6800 աշխատակիցների մեջ 45-50-ը կարող է փոքր թիվ թվալ, բայց խոսքը հիմնականում ղեկավարների մասին է։ «Չգիտեմ՝ իրենց կառավարությունում ինչպես է՝ նշանակվում են ըստ մտերմության կամ կուսակցական պատկանելության, մեզ մոտ այդպես չի եղել՝ ամեն ղեկավար պաշտոնյա ունեցել է հստակ գործառույթներ, որոնք չկատարելու դեպքում ուղղակի չէր կարող աշխատել»,- ասաց Ղազինյանը՝ ընդգծելով՝ գլխատում են ՀԷՑ-ը․ նպատակը քաղաքական հայացքներով իրենց դեմ մարդկանցից ազատվելն է։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
