Օմբուդսմենի աշխատակազմին դուրս են հանում Պուշկինի 56 հասցեից. «Ժողովուրդ»
![]() 117 Հինգշաբթի, 28 օգոստոսի, 2025 թ., 09:00 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ ՄԻՊ աշխատակազմը պատրաստվում է տեղափոխվել Երևան քաղաքի Պուշկինի 56ա հասցեից, որտեղ իրականացնում է գործունեությունը այժմ, և աշխատանքները շարունակելու է Մոսկովյան 5 հասցեում՝ Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի հարևանությամբ։ Հսկիչը պատմում է, որ ՄԻՊ աշխատակազմի տեղափոխումը միանշանակ է, քանի որ շինարարներ են գալիս-գնում, տարածքը չափագրում, ասել են, որ սեպտեմբերից շինարարական աշխատանքները կմեկնարկեն։ Այսինքն՝ ՄԻՊ-ի դիմումից գրեթե 1 տարի անց միայն արձագանք ստացվեց ՏԿԵ նախարարությունից։ Հետաքրքիրն այն է, թե ում է հանձնվելու ՄԻՊ-ի ներկայիս գրասենյակը, որը գտնվում է Երևանի սրտում։ Համաձայն ՏԿԵՆ ուղարկված ՄԻՊ-ի դիմումի՝ առաջարկվել է քննարկել քաղաք Երեւանի Մոսկովյան 5 հասցեում (Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնի հարեւանությամբ) գտնվող վարչական շենքը, իսկ այդ շենքը ՄԻՊ-ի աշխատակազմին ամրացնելու դեպքում՝ ՄԻՊ-ի կողմից այժմ զբաղեցվող (քաղաք Երեւան, Պուշկինի 56ա հասցեում գտնվող) վարչական շենքը ընդգրկել պետգույքի կառավարման կոմիտեի հաշվեկշռում, որը կարող է օգտագործվել այլ պետական մարմնի կարիքների համար։ Հուսանք՝ շենքային պայմանների փոփոխությունը ՄԻՊ աշխատելաոճում ևս փոփոխությունների կհանգեցնի, և այդ փոփոխությունը կվերաբերի ոչ միայն շենքային պայմաններին, այլեւ իրական գործունեությանը, հատկապես, երբ երկրում կան քաղբանտարկյալներ եւ հալածյալներ, իսկ ՄԻՊ-ը լռում է այդ մասին»։ Մանրամասները՝ թերթի համարում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
