Փաշինյանը որոշել է շրջագայել․ «Հրապարակ»
![]() 120 Հինգշաբթի, 28 օգոստոսի, 2025 թ., 09:12 «Հրապարակ»-ը գրում է․ «Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է ՉԺՀ Տյանցզին քաղաքում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ն անցկացվելիք Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին, իսկ սեպտեմբերի 3-ին՝ Ճապոնիայի նկատմամբ Չինաստանի տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված ռազմական շքերթին։ Մենք տեղեկացանք, որ նա ցանկություն է հայտնել Չինաստանից մեկնել Ճապոնիա: Երեւի մտածել է՝ եկել հասել եմ, մի հատ էլ Ճապոնիա մտնեմ: Կամ՝ դա բալանսավորված քաղաքականության դրսեւորում է, երբ Ճապոնիայի դեմ հաղթանակի զորահանդեսից հետո մեկնում ես Ճապոնիա եւ իշխանություններին հավաստում հարգանքդ: Սակայն մեր աղբյուրներն ասում են, որ Ճապոնիայի իշխանությունները տհաճությամբ են ընդունել ՀՀ վարչապետի՝ իրենց պարտությանը նվիրված զորահանդեսից անմիջապես հետո Ճապոնիա այցելելու ցանկությունը եւ փորձել են խոչընդոտել: Մասնավորապես՝ տարակուսանք են հայտնել Աննա Հակոբյանի՝ այցին մասնակցության առումով եւ այլն: Կկայանա՞ արդյոք այցը Ճապոնիա, թե ոչ՝ կերեւա մի քանի օրից»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
