ՔՊ-ի հույսերն Էջմիածնի հարցում չեն արդարացնում․ «Հրապարակ»
![]() 113 Հինգշաբթի, 28 օգոստոսի, 2025 թ., 09:18 «Հրապարակ»-ը գրում է. «Վաղարշապատում նոյեմբերի 16-ին ՏԻՄ ընտրություններ են նշանակված։ Իշխանության թեկնածուն Արմավիրի մարզպետ, Խոյի նախկին համայնքապետ Արգիշտի Մեխակյանն է, որը հուլիսի 15-ին նշանակվել է Վաղարշապատի համայնքապետի ԺՊ: Քանի որ իշխանությունն Էջմիածնում նորմալ թեկնածու չուներ, որոշեցին համայնքը կրկին խոշորացնել՝ միավորելով Խոյի հետ, այն հույսով, որ խոյեցիները կքվեարկեն իրենց նախկին համայնքապետի օգտին: Սակայն Մեխակյանը կարծես չի արդարացնում այդ հույսերը։ Ասում են՝ Փաշինյանը Մեխակյանին հանձնարարել է Վեհափառի դեմ մարդ հավաքագրել Արմավիրից, սակայն որոշ ժամանակ անց նա հասկացել է, որ անզոր է կատարել շեֆի կամքը, զեկուցել է և լուտանքների արժանացել։ Մարզի ընդդիմադիր շրջանակները կարծում են, որ մեծ շանսեր ունեն հաղթելու, եթե լավ պատրաստվեն։ Առաջադրվելու մտադրություն ունի Սևակ Խաչատրյանը (հայտնի Սաքուլիկը), որը ժամանակին ՀՊՏՀ ուսխորհրդի նախագահն էր, ապա՝ պրոռեկտորը, հիմա Էջմիածնի ավագանու ընդդիմադիր խմբակցության ղեկավարն է: Նա նաև Ռ. Քոչարյանի որդու մտերիմներից է և անցած տարի ընկերների հետ հիմնած «Առաջ» կուսակցությամբ է առաջադրվելու: Հնարավոր է ՀՅԴ-ի հետ դաշինք կազմեն։ «Հայաքվեն» է ուզում մասնակցել, թեկնածուն տարածքային կառույցի ղեկավար Գագիկ Հովհաննիսյանն է: Մասնակցելու է նաև Վանեցյանի «Հայրենիքը», ՀՀԿ-ն դեռ չի որոշել»։
|

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
