«TRIPP-ը չունի սահմանված պարամետրեր․ աա ստեղծում է մի քանի վտանգ»․ Սուրեն Սուրենյանց
![]() 114 Շաբաթ, 30 օգոստոսի, 2025 թ., 09:36 Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի թելեգրամյան գրառումը․ «Հայաստանի ինքնիշխանության նոր փորձությունը. «միջանցքային» սպառնալիքը պահպանվում է Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված և շուրջ երկու տասնյակ օր գաղտնի պահված ՀՀ–ԱՄՆ կառավարությունների փոխըմբռնման հուշագիրը վերջապես հրապարակվեց։ Այն ներկայացվեց որպես իշխանության «դիվանագիտական հաջողություն», քանի որ փաստաթղթում բացակայում է «միջանցք» բառը։ Սակայն իրավական ու քաղաքական վերլուծությունը ցույց է տալիս, որ այս փաստաթուղթը ոչ միայն պարտադիր ուժ չունի, այլև իր անորոշ ձևակերպումներով կարող է վերածվել Հայաստանի ինքնիշխանության համար լուրջ սպառնալիքի։ Փոխըմբռնման հուշագրերը միջազգային իրավունքի շրջանակում պարտադիր ուժ չունեն։ Դրանք քաղաքական բնույթի փաստաթղթեր են, որոնք չեն սահմանում իրավական պարտավորություններ և չունեն նորմատիվ ուժ։ Այսպիսով՝ նման փաստաթղթերը կարող են ծառայել որպես համագործակցության քաղաքական ազդակ, բայց երբեք չեն դառնում պետությունների վարքագիծը պարտադրող իրավական ակտեր։ Սրանով հանդերձ, հրապարակված հուշագիրը չի փարատում մեր հասարակության մտահոգությունները Սյունիքի ճանապարհի միջանցքային տրամաբանության վերաբերյալ: Հուշագրից ստորագրումից առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոսել է Սյունիքի ճանապարհի հատուկ կարգավիճակի մասին․ «This route could be under U.S. control for up to 99 years, ensuring free passage and stability. This is not just about Armenia and Azerbaijan, it’s about peace in the region.» Թրամփի այս հայտարարությունը վկայում է, որ Վաշինգտոնը չի սահմանափակվում միայն աջակցությամբ, այլ պատրաստ է ուղիղ ներգրավվածության՝ Սյունիքի ճանապարհի վերահսկողության հարցում։ Իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ավելի կտրուկ է ձևակերպել իր դիրքորոշումը․ «Azerbaijani cargo and Azerbaijani citizens must not encounter the Armenian border service or anyone else. There must be no physical contact. Security measures must be guaranteed so that our people and goods can move freely.» Այս խոսքերը հստակ ցույց են տալիս, որ Բաքուն պահանջում է միջանցքային ռեժիմ, որը բացառելու է Հայաստանի ինքնիշխան վերահսկողությունը Սյունիքում։ Առնվազն TRIPP-ը չունի հստակ սահմանված պարամետրեր։ Սա միաժամանակ ստեղծում է մի քանի վտանգ․ Ուժային դիսբալանս․ Ադրբեջանը, ունենալով ռազմական և քաղաքական առավելություն, կփորձի պարտադրել սեփական մեկնաբանությունը։ Միջազգային դերակատարների երկիմաստություն․ ԱՄՆ-ը հայտարարում է Հայաստանի ինքնիշխանության աջակցությունը, բայց միևնույն ժամանակ շահագրգռված է հատուկ կարգավիճակ ունեցող ճանապարհի գործարկմամբ։ Էսկալացիայի ռիսկ․ Երևանի և Բաքվի մոտեցումների բախումը կարող է հանգեցնել նոր ճգնաժամի և նույնիսկ ռազմական բախման։ Այսպիսով, ՀՀ–ԱՄՆ հուշագիրը ոչ իրավական պարտադիր ուժ ունի, ոչ էլ սահմանում է ճանապարհի հստակ ռեժիմ։ «Միջանցքի թեման» ոչ միայն չի վերացել, այլև ավելի կոնկրետ արտահայտվել է արտաքին դերակատարների հայտարարություններով․ Ալիևը պահանջում է Հայաստանի սահմանապահի բացակայություն։ Այս երկու դիրքորոշումների համադրությունը փաստում է, որ Հայաստանի ինքնիշխանությունը կանգնած է նոր փորձության առաջ։ Առանց իրավական պարտավորեցնող մեխանիզմների և միջազգային հստակ երաշխիքների յուրաքանչյուր հուշագիր կարող է դառնալ ոչ թե խաղաղության հիմք, այլ Հայաստանի վրա գործադրվող նոր ճնշումների գործիք»։ Աղբյուրը` Սուրեն Սուրենյանց |

«Քոչարյան Ռոբերտ, մին հարց տամ լի Ծեզ». Տիգրան Պետրոսյան
1302:06
Պատմական այց. Թրամփն Սպիտակ տանն ընդունել է Սիրիայի ժամանակավոր նախագահին
17300:23
«Անկլավների փոխանակությունը հավելյալ բարդություններ է ստեղծելու». Թաթուլ Հակոբյան
201Երեկ, 21:18
«Սպասենք, թե երբ իշխանություններն «OC Media» ցանցին կանվանեն КГБ-ի գործակալներ». Բենիամին Մաթևոսյան (տեսանյութ)
151Երեկ, 19:54
Նոյեմբերի 11-12-ը Արարատ Միրզոյանն այցով կգտնվի Դանիայում
228Երեկ, 19:10
«ՀՀ հակառուս և իշխանամետ շրջանակների համար կարևոր է Բայրամովի թեզերը «ջնջել հակառուսական» քարոզչությամբ». Արա Պողոսյան
173Երեկ, 19:00
Փարիզի դատարանը բավարարել է Սարկոզիին բանտից ազատելու միջնորդությունը
269Երեկ, 17:25
«Ո՞ւր է իրականում առաջարկում վերադառնալ Ռոբերտ Քոչարյանը». Մարիա Կարապետյան
312Երեկ, 17:24
