Երեքշաբթի, 02 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

«1994թ-ին ապրելու ցանկությունը հաղթեց ադրբեջանական «պրինցիպին»». Էդուարդ Մանվելյան

«1994թ-ին ապրելու ցանկությունը հաղթեց ադրբեջանական «պրինցիպին»». Էդուարդ Մանվելյան
77
Երեկ, 21:06

Գրող Էդուարդ Մանվելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Զուտ տեղեկության համար ասեմ այսօրվա և վաղվա նշանակությունը:
Հայաստանում չգիտեմ, բայց Ադրբեջանում հիշում են, որ 1991 թ-ի սեպտեմբերի 2-ին Արցախը հայտարարեց քաղաքական դիակ ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու մասին։
1988թ-ի Սումգայիթի ջարդերից հետո Իգիթյանը ԽՍՀՄ վերջին ղեկավարին ասաց.
- В Армении, Михаил Сергеевич, есть хорошее выражение- «Բոզին բոզություն ա հասնում»:
Մի քանի օր հետո Իգիթյանը կոպիտ հակադարձեց Ադրբեջանի կոմկուսի առաջին քարտուղար Վեզիրովին․
-О каком общем слове - "намусе", может идти речь с Вами? С людьми, устроившими Сумгаит, в ответ на мирное требование армян Карабаха?
Սրան հետևեց ակադեմիկոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր Անդրեյ Սախարովի խոսքը. «Այսպես կոչված «Ղարաբաղի հարցը» ադրբեջանցիների համար ընդամենը «պրինցիպի» հարց է, իսկ հայերի համար՝ ապրելու, և պրինցիպները երբեք չեն հաղթի ապրելու ձգտմանը։ Ավելին, Սումգայիթից հետո Ադրբեջանն այլևս բարոյական իրավունք չունի այս հարցի մասին ընդհանրապես խոսելու կամ հակառակելու ԼՂԻՄ-ի անկախության ձգտմանը»։
Բայց երեք տարի անց՝ 1991թ-ի մայիսին, սկսվեցին Գետաշեն-Մարտունաշենի ինքնապաշտպանական կռիվները, որոնց հետևեց ռուսական «Օղակ» գործողությունը՝ Գարբաչովի բարձր հովանու տակ։ Դրանից հետո Գարբաչովը նույնիսկ Նոբելյան մրցանակ ստացավ աշխարհից՝ պարոն «խաղաղության աղավնին»։
Արևմուտքն ու Եվրոպան սա տեսնում էին, իհարկե...
«Օղակ»-ից երկու ամիս անց ԽՄԿԿ-ն դադարեցրեց իր գործունեությունը։ Նույն տարվա վերջին լուծարվեց ԽՍՀՄ-ը, իսկ Հայաստանն իրեն հռչակեց անկախ Պետություն:
1994թ-ին կնքվեց խիստ չակերտավոր «զինադադարը», որը ստորագրեցին Արցախի կողմից Բաբայան Սամոն, Հայաստանի կողմից՝ Սարգսյան Սերժը։
Բազմահազար զոհերի հաշվին՝ Լեոնիդ, Դուշման, Մոնթե, Բերդաձորի Անդո, Վլադ, Ասկոլկա, Կրպեյան Թաթուլ, Մոսի, Արցախի բնակչության ու Հայաստանյան՝ անխտիր բոլոր շրջանների ջոկատների մեկ հոգու պես պայքարելու արդյունքում ապրելու ցանկությունը հաղթեց ադրբեջանական «պրինցիպին», իսկ չեչեն վարձկանները Շամիլ Բասաևի գլխավորությամբ լքեցին Արցախի հողը...
Իգիթյանից, սովետից, Սախարովից ու չեչեններից անցավ երեսունյոթ տարի, և...ունենք՝ ինչ ունենք, բայց... ի՞նչ ունենք...
Մի՞թե ապրելու ցանկությունն արդեն ստորադասվեց «պրինցիպներին», որի հակառակն էր պնդում ակադեմիկոս Անդրեյ Սախարովը...
Սեպտեմբերի 1-ը գիտելիքի օր չէ, այլ դաստիարակության. դպրոց մտնելուց և տառաճանաչություն սովորելուց առաջ երեխաներին դաստիարակություն է պետք, որպեսզի գիտելիքը ձևավորվի դաստիարակության հիմքի վրա»: