«Խաղաղություն չի կարող լինել, երբ նույն փաստաթուղթը կողմերը մեկնաբանում են տարբեր տրամաբանությամբ». Սուրեն Սուրենյանց
![]() 179 Երկուշաբթի, 01 սեպտեմբերի, 2025 թ., 22:54 Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի թելեգրամյան գրառումը. «Վաշինգտոնից՝ Թյենծին. Փաշինյանի բլեֆի առաջին մերկացումը ՇՀԿ գագաթնաժողովի ժամանակ (Չինաստանի Թյենծին քաղաք) հրապարակայնացվեց Ալիևի և Փաշինյանի սկզբունքային տարաձայնությունը։ Ալիևը հայտարարեց, որ «Զանգեզուրի միջանցքը» դառնալու է Միջին միջանցքի և «Հյուսիս–Հարավ» միջանցքի առանցքային հատված։ Այս ձևակերպումը վկայում է Բաքվի հետևողական քաղաքականության մասին՝ առաջ մղելու արտատարածքային միջանցքի գաղափարը։ Փաշինյանը նույն հարթակից արձագանքեց՝ մերժելով «միջանցք» եզրը և շեշտելով, որ Վաշինգտոնում Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները վերաբերում են «Թրամփի ուղուն»՝ ներդրումային ծրագրին, որն ուղղված է «միջազգային խաղաղության և բարգավաճման» նպատակի իրագործմանը։ Սա վստահաբար տերմինների բախում չէ, այլ պատկերացումների խորքային կոնտրաստ: Երևանը փորձում է հարցը ձևակերպել որպես տնտեսական և ներդրումային համագործակցություն, իսկ Բաքուն այն ընկալում է որպես աշխարհաքաղաքական վերահսկողության գործիք։ Հետևաբար Փաշինյանի պնդումը, թե Վաշինգտոնի հուշագրից հետո խաղաղություն է հաստատվել, չի համապատասխանում իրականությանը, չի հաստատվում փաստերով: Խաղաղություն չի կարող լինել, երբ նույն փաստաթուղթը կողմերը մեկնաբանում են տարբեր տրամաբանությամբ։ Այս հակասությունն, անշուշտ, խորանալու է և հայ- ադրբեջանական ուժային դիսբալանսի պայմաններում ուրվագծվում են երկու հնարավոր սցենարներ. 1. Դիվանագիտական դիմակայություն՝ Հայաստանի ամուր միջազգային երաշխիքների դեպքում։ Խնդիրն այն է, սակայն, որ Փաշինյանի իշխանությունը հետևողականորեն խարխլում է այն անվտանգային թեկուզև անկատար միջավայրը, որում գտնվում է Հայաստանը՝ չունենալով անվտանգության որևէ երաշխիք Արևմուտքից: Դժվար չէ պնդել, որ Հայաստանը ԱՄՆ-ի կամ ԵՄ-ի աչքերում չունի ստրատեգիական արժեք ու դժվար է պատկերացնել, որ արևմտյան որևէ երկիր կգնա մեզ անվտանգության երաշխիքներ տալու ճանապարհով, եթե դրա գինը լինելու է այդ երկրի հակադրությունը Թուրքիայի և Ադրբեջանի հետ: 2. Միակողմանի զիջումներ կամ պատերազմի վտանգ Հայաստանի համար, եթե այդ երաշխիքները չլինեն։ Որ սցենարն էլ գործի դրվի, խաղաղության մասին խոսելը առնվազն վաղաժամ է»: Աղբյուրը` Սուրեն Սուրենյանց |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
350Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
352Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
350Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
231Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
306Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
268Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
256Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
307Երեկ, 09:52
