«Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելն իրականացվում է ՀՀ քաղաքացու կողմից տրված մանդատի շրջանակներում». Սամվել Շահրամանյան
![]() 157 Երեքշաբթի, 02 սեպտեմբերի, 2025 թ., 11:48 Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը՝ Արցախի նախագահն ասել է, որ դեմ են եղել դրան. «ՄԽ-ի գոյության պայմաններում ևս հնարավոր է եղել արցախցիներին բռնի տեղահանել իրենց հայրենիքից ու հուսով ենք՝ կստեղծվեն այլ մեխանիզմներ»: Արձագանքելով Նիկոլ Փաշինյանի գրառման վերաբերյալ հարցին՝ նշել է. «Չեմ կարող մեկնաբանել Փաշինյանին, բայց մի հարցի կուզեի անդրադառնալ: Արցախի հարցը փակելը, ՄԽ-ի լուծարումը. Արցախն Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս ճանաչելն իրականացվում է ՀՀ քաղաքացու կողմից տրված մանդատի շրջանակներում: Ինքն ասում է՝ եթե դեմ եք այն ամենին, ինչ անում եմ, հեռացրեք ու շարունակեք առանց ինձ: ՀՀ ցանկացած քաղաքացի կրում է իր բաժին պատասխանատվությունը ու հուսով եմ՝ առաջիկա հնարավորության դեպքում, նկատի ունեմ՝ ընտրությունները, ՀՀ քաղաքացին իր խոսքը կասի ու ըստ դրա՝ մենք, որպես արցախցիներ, ևս կկողմնորոշվենք այս հարցերում»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
