Հայտնի դատավորի ամուսինը ԱԱԾ-ական է․ «Հրապարակ»
![]() 129 Ուրբաթ, 05 սեպտեմբերի, 2025 թ., 09:18
«Հրապարակ»-ը գրում է․ «Սամվել Կարապետյանի գործով հատուկ վերանայման բողոքը (կալանքի երկարաձգումը վերացնելու, կալանքը բեկանելու մասին) մակագրվել է Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Ժենյա Մելիքսեթյանին։ Նա գործավարից է հասել դատավորի կարգավիճակի: 2024 թվականին Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանից տեղափոխվել է Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան։ Գործարար Սամվել Կարապետյանի գործով բողոքը Մելիքսեթյանը քննել է գրավոր ընթացակարգով, բայց որոշումը դեռ չի հրապարակվել, կհրապարակվի սեպտեմբերի 8-ին։ Որոշման ելքն իրավաբաններն ու փաստաբանները կանխատեսելի են համարում: Ասում են՝ նա այդքան «դուխ» չունի, որ Նիկոլ Փաշինյանի անձնական «թշնամի» Կարապետյանին բաց թողնի, եւ երկրորդ վախ-կաշկանդվածություն էլ ունի՝ պայմանավորված իր ամուսնու հանգամանքով, որը, մեր տեղեկություններով, աշխատում է Գյումրիում՝ ԱԱԾ սահմանապահ զորքերում։ Երեկ գրել էինք, որ քաղաքական գործեր քննող մեկ այլ դատավորի՝ Միքայել սրբազանի գործը քննող Արմինե Մելիքսեթյանի ամուսինն էլ է ոստիկանության համակարգում ծառայում։ Ըստ ամենայնի, աղմկոտ գործերը պատահական չեն մակագրվում հենց այն դատավորներին, որոնք կառավարելի են, որոնց ընտանիքի անդամներն ուժային կառույցներում են աշխատում կամ պաշտոններ են զբաղեցնում»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
