«Չեմ կարծում, որ մարդ սպանելու աստիճան կհասնի. արյուն հեղելը՝ կարող ա պատահի»․ Հովիկ Աղազարյան
![]() 473 Երկուշաբթի, 08 սեպտեմբերի, 2025 թ., 11:18 «Նիկոլը հիմա դառել է ավտորիտար ռեժիմի ղեկավար, և երբ մենք պարոն Ասլանյանի հետ ասում էինք, որ Նիկոլ Փաշինյանն իրեն սպառել ա քաղաքականապես, ֆիզիկապես, բարոյապես, հոգեպես որպես քաղաքական ղեկավար, մենք հենց այնպես չէինք ասում, որովհետև մեր աչքի առաջ շատ բաներ են տեղի ունեցել և մենք դրա ականատեսն ենք, մենք փորձել էինք հնարավորինս դրա դեմն առնել և դրա համար ինքը մեզնից ազատվեց»,- 168 TV-ի եթերում ասել է ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդարադառնալով վարչապետի՝ «Կառավարությունը ես եմ» խոսքին։ Իսկ թե ինչի՞ է պատրաստ Նիկոլ Փաշինյանը հանուն իշխանության, ո՞րն է իշխանությունը չկորցնելու գինը և ի՞նչ կարմիր գծեր է պատրաստ հատել, պատգամավորը նշեց․ «Չեմ կարծում, որ մարդ սպանելու աստիճան կհասնի, արյուն հեղելը՝ կարող ա պատահի, ցույցերի մակարդակով ինչ-որ բան անի։ Իսկ այն, ինչ հիմա է տեղի ունենում՝ դատավարություններ այսպես կոչված հեղաշրջման քողի տակ, դա կապիկություն է, էդպիսի բան չկա․․․ Ցանկացած ուժ պետք է պատրաստ լինի ցանկացած պահի կորցնելու իշխանությունը, ինքը պատրաստ չի։ Եթե դու պատրաստ չես դրանից հրաժարվելու, նշանակում է՝ դու նենց բաներ ես արել ու անում, որի համար կարող ա հետո պատասխանատվության ենթարկվես»,- ասաց Հովիկ Աղազարյանը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
