Երեքշաբթի, 09 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

«Փաշինյանն իր տված բոլոր խոստումները կատարել է». Հովհաննես Իշխանյան

«Փաշինյանն իր տված բոլոր խոստումները կատարել է». Հովհաննես Իշխանյան
133
Այսօր, 00:30

Հասարակական գործիչ, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը գրում է․ «Ճապոնիայի վարչապետը ճապոնացիներինն է և խոստումը չկատարելու համար հեռանում է
Փաշինյանը հայերի վարչապետը չի, որ հայերին տված խոստումը չկատարելու համար հեռանա:
Ինչո՞ւ Փաշինյանը խոստումները չկատարելու համար հրաժարական չի տալիս:
Նա խոստում չի տվել հայ ժողովրդին ու Հայաստանի քաղաքացիներին:
Հայ ժողովուրդը նրա թշնամին է: Նա խոստում է տվել թուրք ցեղասպաններին, և այդ խոստումը կատարելու մեջ է մտնում հայ ժողովրդին խոսոտումներով խաբելը:
Դեռևս նա իր տված բոլոր խոստումները կատարել է:
Հանձնել է Արցախն Ադրբեջանին
Հանձնել է Գորիս-Կապան ճանապարհը
Դատել է Արցախի ազատագրման առանցքային դեմքերին
Կոտրել է հայերի ոգին
Պառակտել հայերին
Բանակն է ջարդել, ու ֆինանսավորումը կկրճատի
Հանձնել է Տավուշի տարածքները
Հրաժարվել է Հայոց ցեղասպանության ճանաչումից
Խզել է Սփյուռքի հետ կապը
Միջանցքը հանձնելու խոստումը կատարվում է
Եկեղեցին զավթելու խոստումը ուժի մեջ է
Ազերիներին Հայաստան լցնելու խոստումն առջևում է
Երևանը խոստացել է հանձնել
Փաշինյանը Հայաստանի քաղաքացիների վարչապետը չի, որ մեզ տված խոստումները չկատարելու համար հրաժարական տալու պատասխանատվություն ունենա:
Փաշինյանը կհեռանա, եթե չկարողանա Հայաստանը վերացնել»: